Ալիկ Կանաչուտցին մեքենա է նվիրել ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանին

27/08/2019 10:35
Ալիկ Կանաչուտցին մեքենա է նվիրել ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանին


Շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, ՀՀԿ-ի սիրված զավակ, Ալիկ Սարգսյանին՝ Ալիկ Կանաչուտցուն, բոլորովին վերջերս, Փարիզի ռեստորաններից մեկում տեսել են իրավապահ կառույցի ներկայիս երիտասարդ կադրերից մեկի հետ, ով՝ ասում են, Ալիկի հետ թռչկածիծաղ վայելում էր չքնաղ Փարիզի գույները…
Վերջինս, ասում են, Ալիկ Կանաչուտցու հետ մտերմացել է  մի քր.գործի շրջանակներում, երբ օգնել է վերջինիս եղբոր որդի՝ սկանդալային Սարգիս Սարգսյանին մաքրել այդ գործի շրջանակներից:


Ըստ նույն լուրերի, շատերն այդ աղջնակին նմանեցրել են ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Լուսինե Հարությունյանի հետ, ով ըստ տարածված լուրերի,  դեռեւս նախորդ տարի , շքեղ Մերսեդես մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել Ալիկ Սերկեւիլից:
Մամուլն, ի  դեպ, բազում անգամներ է  գրել այն մասին, որ Ալիկ Կանաչուտցին Ֆրանսիայում անշարժ գույք եւ սեփականություններ ունի: Եւ դժվար չէ կռահել, թե ինչ փողեր է այժմ աջ ու ձախ շռայլում Ալիկ Կանաչուտցին:
Չալոն էլ ասում ա, թե կոռումպացվածներին ծեփելու ա ասֆալտին:
 
 Մաքսիմ Նազարյան