ԷԼԱՐԴԻ Նիկոլը՝ թուլամորթ, ապիկար, զեղծարար

26/08/2019 18:52
ԷԼԱՐԴԻ Նիկոլը՝ թուլամորթ, ապիկար, զեղծարար


Ահա և վերջ: Վերջ հեղափոխական առաջնորդին՝ կոստյումի և մարմնի համաձուլմամբ և սկիզբ ու մեծ թափ Նիկոլի սերժացմանը:
Մեկ և կես տարի անց վերջապես հնչեց սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, ի ուրախություն բոլորիս, ու վարչապետը անմիջապես առաջարկեց օրենքի նախագիծ բռնության կոչերի, ատելության խոսքի վերաբերյալ, որպեսզի հաճոյանալով երևակայելի «ներդրողներին», արևմտյան ու համայն առաջադեմ հանրությանը, հանուն օրենքի ձերբակալի ու բանտերը լցնի ցուցարարներին, Ամուլսարի պաշտպաններին ... խելքի աշեցեք ...
400 000 դոլարանոց աուդիտի եզրակացությունը անամոթաբար ներկայացնել որպես հետազոտություն ու նույնիսկ այդ կասկածելի փաստաթղթում տեղ գտած բազմաթիվ վտանգները անտեսելով, կեղծ, շինծու փաստարկներով առաջ մղել հանքափորների շահերը ... խելքի աշեցեք ...
Ժողովրդի, Ազգի լավագույն ներկայացուցիչներին անվանել ինչ-որ շահառուներ, առանց գետինը մտնելու, երբ որ հինգերրորդ շարասյունն իր ցեխառեսլինգի ընկերների ղեկավարությամբ ապականում է երկիրը ... խելքի աշեցեք.
..


Տիրան Գալան