Հայաստանը մինչև կոկորդը թաղված է դեմոգրաֆիկ աղետի մեջ

26/08/2019 17:05
Հայաստանը մինչև կոկորդը թաղված է դեմոգրաֆիկ աղետի մեջ

Ցավով նշեմ, որ ժամանակն է արձանագրելու, որ խելագար, անկանխատեսելի Նիկոլի իշխանությունը երկիրը մեկնդմիշտ թաղեց դեմոգրաֆիկ աղետի մեջ: Ըստ ֆիզիկայի օրենքի, իներցիան կանգնելու հատկություն ունի ու կանգ առավ՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ռելսի վրա դրված կառավարության ծրագրերը: Մանիպուլյատոր Նիկոլը ցայտնոտի մեջ է:

Ստի դեդեկտորն այսուհետ անսարք է: Մինչդեռ, դյուրահավատ լյունպեն սպասման մեջ է: Երկրում, համատարած քաոսն ու աղքատությունը, կառավարության անգործությունն ու վարչափետի տան անտաղանդ  անդամների թատրոնը,  սահմանի լարվածությունը, խաբված հանրության գազազած վարքը, ագահ փաշինյական այր ու կնոջ գռփումը, որն իսկ կոռուպցիոն դասական օրինակ է,սպառնում է հայ հանրությանը ոտքի ելնել ու քշել խաբեբա Քաջ Նազարին ու Ուստիանին՝ազատագրելով Հայաստանն արկածախնդիր որկրամոլներից:

Ու մինչ Նիկոլն ու Աննան գիշերը կուշտ զկռտում են յուր երեխաներով, բակի երեխաները երթ - խմբեր կազմած պատուհանիս տակ երգում են.
-Մեր հայրենիք, սոված խալադելնիկ,
Որ ունես Նիկոլ խաղալիք...
Համաձայնեք, որ սա աղետ է, այն էլ դեմոգրաֆիկ աղետ: Չնայած այս ամենին, լայվով ամբոխի վարչապետը դեռ սպառնում է, թե.
-Իշխանությո՞ւն եք ետ ուզում, եկեք տեսնեմ, ինչպե՞ս եք վերցնում,- սպառնում է արյուն տենչացող դեմագոգ իջևանցին:
        
Սատանայի ականջը խուլ, սակայն համաշխարհային  պատմությունն  ուսուցանել է , որ  սեփական ժողովրդին խաբելու համար, պոպուլիստ Նիկոլի նմանները շա՜տ  թանկ են վճարել իրենց իսկ հանրությանը:
Ամալյա Սահակյան