Բնության մեծագույն հրաշքի՝ երկունքի և ծնունդի կես դարյա ականատեսը
18/08/2019 23:50

Արարատի մարզի մեր ընթերցողները տեղեկացնում են, որ սույն թվականի հունիսի 29-ին լրացավ Արտաշատի ԲԿ-ի գինեկոլոգիայի բաժանմունքի նախկին ղեկավար, բժշկուհի Զեմֆիրա Նավասարդյանի աշխատանքային գործունեության 50-ամյակը:
Հմուտ բժշկուհին շնորհավորանքների ու մեծարման հեղեղատում է եղել այդ օրը:
Գինեկոլոգ
Զեմֆիրա Նավասարդյանը չնայած 75 տարեկան է, սակայն Արտաշատի ԲԿ-ի ղեկավարությունը,
դեռևս ամուր պահում է պրոֆեսիոնալ կադրին, ով
միայնակ կառավարում է ծննդի ողջ գործընթացը մինչև մանկան լույս աշխարհ գալը: Բժշկուհու
գործընկերներն էլ պատմում էին, որ գինեկոլոգ, արհեստավարժ բժշկուհու գիտելիքներն
ու փորձառությունը գերազանցում է անգամ բժշկական մուլյաժին, որով ԲԿ-ում վերակենդանացնում
են նորածնին:
-Զեմֆիրան իր կենսափորձով
մի ամբողջ նյութատեխնիկական բազա է առողջապահական ոլորտը ճիշտ կազմակերպելու համար,-պատմում
է Արտաշատի ԲԿ-ի գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ՝ Արման Սահակյանը,- Անուրանալի է
ծննդկանների համար նրա լուսաբանող խորհրդատվությունները: Իրեն դիմող հղիին համբերատար,
բացատրում է ամբողջ գործընթացը, իսկ վերջինս էլ պատկերացնում է այն ահռելի աշխատանքը,
որը կատարվում է իր համար:
75-ամյա գինեկոլոգիայի
նահապետը, կես դար միմիայն հրաշքին ականատես լինելու զգացողություններ ունի: Նա ականատեսն
է բնության այդ մեծագույն հրաշքի՝ երկունքի ու ծնունդի:
Ինչպե՞ս է մարդը ստեղծվում,
լույս աշխարհ գալիս, հասակ առնում,սովորում խոսել և դառնում յուրահատուկ, որովհետև ոչ
մեկը մյուսի նման չէ: Սրանից առավել մեծ հրաշք ոչ ոք չի տեսնում: Էությամբ փափկասիրտ,
հոգատար, հուզվող, կարեկցող, մասնագիտությունն իր դերն է ունեցել Զեմֆիրա Նավասարդյանի
այս հատկությունների կերտման գործում:
Մանուկները միայն լուսավոր, դրական հույզեր են
առաջացնում և բարությամբ լցնում նրանց միջավայրը:
Բժշկուհին համեստորեն խուսանավեց մեր հարցադրումներից:
Իսկ ի՞նչ են մտածում ՀՀ իշխանությունները, կառավարությունը: Խուլ ու համրի դերից դուրս եկեք ու նկատե՛ք, մեծարե՛ք ազգի նվիրյալներին:Հետո
չասեք վա՜խ, կորցրեցի՛նք:

- «Մեր տեսակին չեն կարող վախեցնել». Ռուբեն Հայրապետյան
- Վարսավիր փոխարեն, ձեր խմբագրության սրբագրչին Կառավարություն տանեիք
- Նախագահին տեղափոխել են հիվանդանոց
- Հրավիրում ենք ՀՀ Ոստիկանապետի ուշադրությունը. ոստիկանությունը հերթական անգամ կկոծկի՞ հանցագործությունը(Տեսանյութ)
- Ռեպորտաժ՝ առանց մեկնաբանության
- Պողոսը խաբված է
- Բաքվում ծնված ու մեծացած, այդ երկրի հետ կապերը չխզած Սաքունցին ՀՀ ԱԾՆ պատասխանել է
- Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ
- Դանակահարություն դպրոցում
- Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին