Կերենսկի-Փաշինյան. Զուգահեռներ և համեմատականներ, կամ ինչ պետք է անի Նիկոլը( Տեսանյութ)

18/08/2019 23:42
Կերենսկի-Փաշինյան. Զուգահեռներ և համեմատականներ, կամ ինչ պետք է անի Նիկոլը( Տեսանյութ)

Հետաքրքիր պատմական համեմատական է անցկացրել zham.am լրատվական կայքը:

Կերենսկի-Փաշինյան. Զուգահեռներ և համեմատականներ, կամ ինչ պետք է անի Նիկոլը


Մաս առաջին

Ինչպես հայտնի է, ով լավ է ճանաչում պատմությունը, նա կարող է խուսափել շատ սխալներից: Այդ իմաստով Փաշինյանը իր հայացքներով ու անցած ճանապարհով շատ նման է 1917-ի ժամանակավոր կառավարության վարչապետ Ալեքսանդր Կերենսկուն: Եվ այդ տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե ինչու Կերենսկին, ով դարձել էր ռուսական փետրվարյան հեղափոխության գլխավոր հերոսը, մեկ տարի չանցած կորցրեց իշխանությունը: Կերենսկի-Փաշինյան նմանությունների մասին Ինչպես հայտնի է, Կերենսկին առավել հայտնի դարձավ ռուս հանրության համար 1905-ի «արյունոտ կիրակիից» հետո: Այդ ժամանակվա «արյունոտ կիրակին» շատ նման էր մեր 2008- ի մարտի 1-ին: Կերենսկին ակտիվ մասնակիցներից էր, որի պատճառով էլ ձերբակալվեց ցարական իշխանությունների կողմից: 1,5 տարի կալանքից հետո դուրս եկավ բանտից և մտավ ակտիվ քաղաքականության մեջ: Գրեթե նույն ճանապարն անցավ նաև Նիկոլը, որի վրա նույնպես մեծ ազդեցություն էին թողել մարտի 1- դեպքերը: Կերենսկին դեմ էր ահաբեկչությանը, սակայն պաշտպանում էր տեռորի կողմնակից էսերների շահերը: Նույնիսկ 1912-ին դատարանում պաշտպանում էր, հայ հեղափոխականների /ՀՅԴ-ի/ շահերը: Փաշինյանը նույնպես զինված աբստամբությանը դեմ էր, սակայն պաշտպանում էր «Սասնա Ծռերի» -ին՝ իշխանությունից: Կերենսկին սոցիալիստ էր և չէր սիրում օլիգարխ-բուրժուաներին, համարելով, որ նրանք անարդար ձևով էին հարստացել և շահագործում էին հպարտ քաղաքացիներին՝ բանվորներին և գյուղացիներին: Փաշինյանի տեսակետներն այս հարցում նույնպես, մոտ 75 տոկոսով, համընկնում են Կերենսկու հայացքների հետ: Հաշվի առնելով 21-րդ դարի գործոնը, Փաշինյանը իրեն չի համարի սոցիալիստ, սակայն ժամանակային գործոնը հաշվի առնելով կարող ենք արձանագրել, որ նրանց արժեհամակարգերը գրեթե նունն էին: Կերենսկին ատում էր ցարական կիսաբուրժուական, կիսաֆեոդալական ռեժիմը, Փաշինյանը ատում էր նախկին ռեժիմը՝ այն համարելով քրեաօլիգարխիկ: