«Դրախտի դարպասը»՝ «Ավրորա» մրցանակաբաշխությանը

16/08/2019 00:49
«Դրախտի դարպասը»՝ «Ավրորա» մրցանակաբաշխությանը

Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Դրախտի դարպասը» ֆիլմն ընդգրկվել է «Ավրորա» ֆորումի պաշտոնական ծրագրում. «Ավրորա» ֆորումը տեղի կունենա Հայաստանում հոկտեմբերի 14-21-ը:
Ֆորումի շրջանակներում հյուրերը հնարավորություն կունենան հոկտեմբերի 17-ին՝ հինգշաբթի օրը, մասնակցելու «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային։
Եթե ծրագրում եք մասնակցել «Ավրորա» ֆորումին, նշեք այդ օրը Ձեր օրացույցում, որպեսզի բաց չթողնեք այս հիշարժան երեկոյին ներկա գտնվելու հիանալի հնարավորությունը։