Հանցավոր կապեր. ո՞վ ու՞մ հանցագործությունն է թաքցնում

15/08/2019 00:08
Հանցավոր կապեր. ո՞վ ու՞մ հանցագործությունն է թաքցնում

Գյումրիի մեր թղթակից Աննա Մկրտչյանը տեղեկացնում է. Բյուրակնի դպրոցի նախկին փոխտնօրեն՝ պատգամավոր Կարեն Սարուխանյանի մորեղբայրը  մեղադրվում է թմրամիջոց պահելու եւ գործածելու համար։

Վարչապետը վեթթինգ է անում դատավորներին, իսկ իմ քայլական Սարուխանյանը պաշտոն է տալիս դատավորի տղային:
 Շիրակի նախկին մարզպետայժմ պատգամավոր Կարեն Սարուխանյանը 2018թ-ի նոյեմբերին Զավեն Մանուկյանին նշանակվել է «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն։ Մրցույթի արդյունքներով շրջանցելով ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Մկրտչյանին: Բուժհաստատության անձնակազմը նոյեմբերի 7-ին գործադուլ էր արել: Աշխատակիցների համոզմամբ, տեղի էր ունեցել անարդարություն՝ մրցույթի մասնակից երկրորդ թեկնածուն, այսինքն՝ դատավորի որդին, հայտնվել էր շնորհիվ այն ժամանակվա մարզպետ Կարեն Սարուխանյանի: Մրցույթի համար հայտարարված ժամանակը մարզպետը երկու ժամով երկարաձգել էր՝ այսպիսով հնարավորություն տալով այդ պահին գործազուրկ Զավեն Մանուկյանին մրցույթի մասնակցության հայտ ներկայացնելու: Մարզպետն իր գործողությունն արդարացրել էր մրցակցություն ապահովելու ցանկությամբ:
 Նաև մրցույթի հանձնաժողովի անդամներ են եղել Սարուխանյանի նախկին խորհրդականայժմ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը և օգնական Սերգեյ Տոնոյանը։
 Զավեն Մանուկյանի հայրը դատավոր Աշոտ Մանուկյանը քննում է ՝Բյուրակնի դպրոցի նախկին փոխտնօրեն Մանվել Խոջումյանի գործը,ով մեղադրվում է թմրամիջոց պահելու եւ գործածելու համար։
 Հիշեցնենք, որ Մանվել Խոջումյանը ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի հարազատ մորեղբայրն է: