Ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության մեդալների համար

14/08/2019 11:44
Ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության մեդալների համար

ՀԱՕԿ-ըտեղեկացնում է, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում շարունակվում է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը:Աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան ազատ ոճային ըմբիշները 61, 74, 86, 92 և 125 կգ քաշային կարգերում։ 61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Հրաչյա Մարգարյանըով մեկնարկային գոտեմարտում պարտություն կրեց գերմանացի Նիկո Մեգերլեից, քանի որ հետագայում գերմանացի ըմբիշը նույնպես պարտվեց, Մարգարյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։
74 կգ քաշային կարգում Դավիթ Գևորգյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից և 6։9 հաշվով զիջեց հույն Գեորգիոս Կուգիումցիդիսին։ Քառորդ եզրափակիչում հույն ըմբիշը 2։12 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Հաջիմուրադ Գաջիևին, և Դավիթը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։
86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը 1/8 եզրափակիչում 2։5 հաշվով զիջեց Կանադան ներկայացնող Հունտեր Լիին, իսկ քառորդ եզրափակիչում կանդացի ըմբիշը 1։5 հաշվով պարտվեց հնդիկ Դիփակ Պունյաին, և Մարկոսյանը չի կարողանա պայքարել բրոնզե մեդալի համար։
125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0։10 հաշվով զիջեց Իրանը ներկայացնող Ամիր Զարեին։ Իրանցի ըմբիշը հասավ մինչև եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Մաղաքյանին սփոփիչ գոտեմարտ անցկացնել և պայքարել բրոնզե մեդալի համար։