Փորձում է կաշառե՞լ դատավորին
13/08/2019 21:35

Սևանի ընդհանուր իրավասությունների առաջին ատյանի դատարանում, դատավոր՝ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ, օգոստոսի 21-ին տեղի կունենա
հերթական
դատական
նիստը,
որտեղ քննվելու է Սարուխան
համայնքապետի
դեմ
հարուցված
քր.
գործը:
Տեղեկացնենք, որ քր. գործը 20 մլն դրամին է վերաբերվում, որը ըստ նախաքննության մարմնի,
յուրացրել է Լյովա Աբրահամյանը՝ մեղքը գցելով Սարուխանի նախկին, վաղամեռիկ համայնքապետ՝
Հովհաննես Չիչոյանի վրա:
Սևանի մեր աղբյուրների հավաստմամբ,Գեղարքունիքի մարզի Սարուխանի համայնքապետ
Լյովա Աբրահամյանը ջանքեր է գործադրել կաշառել դատավորին՝ դատական վճիռը հօգուտ իրեն
որոշելու համար:
Ըստ նույն աղբյուրի, դատավոր Դավիթ Սարգսյանն առայժմ կամ ու կացի մեջ է:
Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ ամիսներ առաջ գրել էինք, որ Գավառի ընդհանուր իրավասությունների առաջին ատյանի դատարանի
դատավոր Յուրա Իսկոյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է Լյովա Աբրահամյանի
հետ: Մեր հրապարակումից անմիջապես հետո դատավորն ինքնաբացարկ հայտնեց և քրգործը վերամակագրվեց դատավոր Դավիթ Սարգսյանին:
Նարինե Հասրաթյան

- «Մեր տեսակին չեն կարող վախեցնել». Ռուբեն Հայրապետյան
- Վարսավիր փոխարեն, ձեր խմբագրության սրբագրչին Կառավարություն տանեիք
- Նախագահին տեղափոխել են հիվանդանոց
- Հրավիրում ենք ՀՀ Ոստիկանապետի ուշադրությունը. ոստիկանությունը հերթական անգամ կկոծկի՞ հանցագործությունը(Տեսանյութ)
- Ռեպորտաժ՝ առանց մեկնաբանության
- Պողոսը խաբված է
- Բաքվում ծնված ու մեծացած, այդ երկրի հետ կապերը չխզած Սաքունցին ՀՀ ԱԾՆ պատասխանել է
- Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ
- Դանակահարություն դպրոցում
- Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին