Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ԲԴԽ-ին

13/08/2019 12:00
Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ԲԴԽ-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ օգոստոսի 13-ին, իրենց պահանջներով նամակ հանձնեցին Բարձրագույն դատական խորհրդին։
Հիշեցնենք, որ երեկ նրանք բողոքի ակցիա էին իրականցնում ԲԴԽ-ի դիմաց՝ պնդելով, որ Քոչարյանի գործով որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ ապօրինություններ են իրականացվում եւ ԲԴԽ–ն ցուցաբերում է հանցավոր անգործություն։ Երկու ժամ բողոքի ակցիայից հետո ցուցարարներին մոտեցավ ԲԴԽ մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը  եւ խնդրեց իրենց պահանջները գրավոր ներկայացնել, քանի որ ԲԴԽ-ում նիստ է գումարվել եւ հայտնի չէ, թե այն երբ կավարտվի։Հիշեցնենք, որ ԲԴԽ–ն համաձայնություն էր տվել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն, ինչից հետո նրա  լիազորությունները կասեցվել էին։