Այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք

11/08/2019 23:30
Այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արեւիք ազգային պարկ, այս պահին այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք։Տեղում աշխատում են շրջակա միջավայրի եւ արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների եւ մարզային կառույցների ներկայացուցիչները։ Չնայած տեղանքի բարդությանը, նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հ.Գ. Ըստ նախնական վարկածի հրդեհը առաջացել է ճանապարհամերձ տարածքից»: