Ու՞մ կնախընտրեն. Քասախում շունչները պահած սպասում են

09/08/2019 23:47
Ու՞մ կնախընտրեն.  Քասախում  շունչները պահած սպասում են


Քասախի մեր ընթերցողների տեղեկացմամբ, Կոտայքի մարզի Քասախի թիվ 2 դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում առաջադրվել են մի քանի թեկնածուներ: Հիմնական պայքարը չորս- երեք հարաբերությամբ  ընթանում է գործող տնօրենի՝ Պայծառ Ղազարյանի և ուսուցչուհի՝ Նարինե Ամիրյանի միջև:
Դպրոցի տնօրենի նշանակման գործառույթը ՀՀ վարչապետի տեղակալ՝ Տիգրան Ավինյանի և Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանի տիրույթում է: Երբ փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ մարզպետից, վերջինիս գործավարն ու  տեղակալը վահան դարձած ,,պաշտպանել ,, են մարզպետին մեր կայքի լրագրողից՝ հավատացնելով, որ խիստ զբաղված է մարզպետը:
Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ Պայծառ Ղազարյանը Նիկոլի պայուսակը քարշ տվող՝ Ղազար Ղազարյանի հորեղբոր աղջիկն է, ում հովանու տակ պետական գումարները գրպանում է անվախ Պայծառը, որի հանցավոր գործունեությանն անդրադարձել էր մեր կայքը, մեր նախորդ հրապարակումներում:
ՀՀ  դատախազության մեր հավաստի աղբյուրների փաստմամբ՝  Պայծառ Ղազարյանի գործը ՀՀ գլխավոր դատախազ՝ Արթուր Դավթյանի ,,թևի,, տակ է:


Ըստ Քասախի բնակիչների,  ՀՀ վարչապետի տեղակալ՝ Տիգրան Ավինյանն անկողմնակալ մոտեցում պետք է ցուցաբերի և ճիշտ նշանակում անի՝ հանուն պետական շահի և մատաղ սերնդի ճշմարիտ դաստիարակման: Ներկա պահին, ըստ բնակիչների, մահվան մահճում է արցախյան հերոս՝ Արկադի Հովհաննիսյանի այրին, ով ասել է, որ ցանկանում է լսել արդարության հաղթանակի, Պայծառ Ղազարյանի պարտության մասին ու հանգիստ ավանդել հոգին:
Բանն այն է, որ դպրոցն անվանակոչված է հերոս՝ Արկադի Հովհաննիսյանի անունով, տնօրեն Պայծառ Ղազարյանն էլ արգելել է հերոսի կնոջ և զավակների մուտքը դպրոց՝ հայտարարելով, որ սա գերեզմանոց չէ, որն անսահման զայրույթի ալիք էր բարձրացրել Քասախում:
Հ.Գ. Կհաղթի՞ արդարությունը, թե՞ ամեն ինչ նույն է մնալու այս հեղափոխություն-տեղափոխություն դիտապատկերում:Թեման կմնա մեր կայքի ուշադրության տիրույթում:
Անի Մադոյան