Հրատապ. Լրագրողի դեմ հարուցված շինծու քրգործից բացակայում են կարեւոր փաստաթղթեր

09/08/2019 11:17
Հրատապ. Լրագրողի դեմ հարուցված շինծու քրգործից բացակայում են կարեւոր փաստաթղթեր

Լրագրող Գայանե Մանուկյանի նկատմամբ կատարված ներքին դիտման թույլտվության փաստաթղթային հիմքերը դատական գործում բացակայում են

 
2019 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (նախագահությամբ Ռ.Բարսեղյանի) կայացավ Գայանե Մանուկյանի նկատմամբ <<Ներքին դիտում>> օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու թույլտվություն ստանալու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության հերթական նիստը:
Գայանե Մանուկյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը հայտնեց, որ դատական նիստի ընթացքում պարզ դարձավ, որ դատական գործի նյութերում իսպառ բացակայում են <<Ներքին դիտում>> օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու թույլտվություն տալու մասին միջնորդության փաստաթղթային հիմքերը: Արդյունքում դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց՝ պարզելու, թե ի վերջո ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը տվել թույլտվություն:
Հիշեցնենք, որ դատական նիստը հետաձգվել է 2019 թվականի օգոստոսի 9-ին ժամը 13:30-ին: