Կալիֆոռնիայում զայրացած կողոպտիչը սպանդ է կազմակերպել՝ սպանելով 4 մարդու

08/08/2019 23:34
Կալիֆոռնիայում զայրացած կողոպտիչը սպանդ է կազմակերպել՝ սպանելով 4 մարդու

Հարավային Կալիֆոռնիայում զայրացած կողոպտիչը կողոպտել եւ սպանել է 4 մարդու, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Եվս 2 մարդ վնասվածք է ստացել:Նշվում է, որ 33-ամյա մարդասպանը Գարդեն-Գրոուվի բնակիչ է, նա ավելի քան 5 գրասենյակ է կողոպտել եւ 2 մարդու սպանել:
Կասկածյալին ձերբակալել են Սանտա-Անա քաղաքում: Նրա մոտ դանակ եւ զենք են հայտնաբերել, որոնք նա խլել է իր կողմից սպանված պահակի մոտից:
Ոստկանության հաղորդմամբ՝ կասկածյալի վարքի միակ դրդապատճառը ատելությունն է եղել: Ոստիկանությունում նաեւ հայտնել են, որ նա զայրացած է եղել եւ վնասել շատ մարդկանց: Նշվում է նաեւ, որ զոհերի թվում կան իսպանացիներ, ինչպես նաեւ կովկասցիներ: