Twitter-ում խոստովանել են

07/08/2019 12:27
Twitter-ում խոստովանել են

Twitter սոցիալական ցանցի ղեկավարությունն օգոստոսի 6-ին ներողություն Է խնդրել այն բանի համար, որ մոտավորապես մեկ տարի առանձին օգտատերերի տվյալներ օգտագործել Է առանց նրանց թույլտվության: Այդ մասին, ասված Է սոցցանցի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Դրա համաձայն, եթե օգտատերերը հեռախոսով սոցցանցում գովազդ են դիտել ինչ-որ շարժական հավելվածի վերաբերյալ, ինչից հետո ինչ-որ ձեւով փոխգործակցել են այդ հավելվածի հետ (օրինակ՝ այն տեղադրել են), Twitter-ը կարող Էր նրանց վերաբերյալ որոշ տվյալներ բացահայտել իր գործընկերներին, նույնիսկ եթե մարդիկ չեն տվել դրա թույլտվությունը: Այդ խնդիրը գոյություն Է ունեցել 2018 թվականի մայիսից:
Բացի այդ, նույն տարվա սեպտեմբերից Twitter-ը կարող Էր օգտատերերին գովազդ ցույց տալ նրանց շարժական սարքերի տեսակի վերաբերյալ ենթադրությունների հիման վրա՝ նրանցից թույլտվություն չխնդրելով նման տեղեկատվության մշակման համար: Ընթացիկ տարվա օգոստոսի 5-ին անսարքությունը հայտնաբերվել Է եւ վերացվել սոցցանցի կողմից:
«Մենք ներողություն ենք խնդրում, որ դա տեղի Է ունեցել, եւ միջոցներ ենք ձեռնարկում՝ համոզվելու, որ մենք այդ սխալը չենք կրկնի»,-նշվում Է հրապարակման մեջ: Միեւնույն ժամանակ հայտարարության մեջ նշվում Է, որ Էլեկտրոնային փոստի նշանաբառերը, հաշվեգրանցումները եւ նման այլ տեղեկություններ չեն փոխանցվել երրորդ կողմի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: