Հրահանգված է՝ արդարացնել Նիկոլին

07/08/2019 12:08
Հրահանգված է՝ արդարացնել Նիկոլին

Կարծիք է ձեւավորված, որ հասարակության տրամադրությունները շոշափելու համար հարկավոր է հետեւել սոցցանցերի քննարկումներին, թերեւս արդեն հասնում ենք նրան, որ հայաստանյան իրականությունն էլ արդեն արտացոլվում է, օրինակ, ֆեյսբուքյան ֆորումների ժամանակ: Եթե վերջին մեկ տարվա ընթացքում Ֆեյսբուքը ողողված էր «Փաշինյան փրոդաքշնի» ֆեյքերով, ու կարեւորագույն խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար ինկվիզիցիայի էին ենթարկում յուրաքանչյուր ընդդիմախոսի, եւ հնարավոր չէր հասկանալ հասարակությանը չկողմնորոշված հատվածի տրամադրվածությունը, ապա, հատկապես վերջին ամսում, վերը նշված սոցկայքը, որտեղ ամենաակտիվն են հայ օգտատերերը, բավականին հանդարտվել է:
Բանն այն է, որ երկրի կառավարումը զբաղեցնող Նիկոլի առաջ խնդիր է դրված՝  Գրոյսմաստերի ասած 7 տոկոսի շեմին հասնող իր վարկանիշը փրկել ու սա է պատճառը, որ Փաշինյան ընտանիքն իր ֆեյք էջերից ու յուրայինների միջոցով, քննադատության են ենթարկում
իշխանության անդամներին՝ «Փաշինյանը ո՞ր մեկիդ փոխարեն աշխատի» եւ «Նիկոլը երկու ձեռք ունի, հազիվ իր գործն անի» պատճառաբանությամբ:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով ղեկավարման ընթացքում միայն համտեսներով է աչքի ընկել, իր անգործությունը գցում է ուրիշների վրա՝ փորձ անելով փրկել սեփական կաշին: Այսպիսով, սակայն Նիկոլը իր անիշխանության մեկնարկն է տալիս: Արձանագրենք, որ սա մի դրական կողմ էլ ունի՝ յուրայիններին թշնամի ներկայացնելով, փաշինյանական ֆեյքերը հանգիստ են թողել հայ ողջամիտ հասարակությանը: 

Աննա Գրիգորյան