Ի՞նչ հետեւանքներ կունենան Նիկոլի չմտածված, կամ՝ կանխամտածված սխալ հայտարարությունները

07/08/2019 10:56
Ի՞նչ հետեւանքներ կունենան Նիկոլի չմտածված, կամ՝ կանխամտածված սխալ հայտարարությունները

Ափսոս, որ ես սրան չեմ կարողանում լսել. նյարդերս չի հերիքում... գրառումներից եմ իմանում՝ ինչ էշություններ է դուրս տվել...
Կանգնել Արցախի սրտում և աշխարհին լսացնել տալ հետևյալ՝
«Դարեր անց, մենք այստեղ ենք կրկին» տողերը, ամենաքիչը մարդը պետք է պետական անբարոյական լինի, որին գնդակահարություն է հասնում։
Ասում է՝ «ինձ դիպլոմ չտվեցին...» վայ քոռանամ ես։ 
-Տո ճիշտ են արել, որ չեն տվել` քեզ ութի ավարտական էլ պիտի չտային։
-Հիմար լակո'տ, դու չգիտե՞ս, որ Արցախը հայկական այն եզակի տարածքներից է, որտեղ հայը արարման օրից ներկայություն է ունեցել մինչև այսօր, իսկ միակ տարածքն է եղել, որտեղ հավերժ տեր ու տնօրենը հայն է եղել՝ արարման օրից մինչև այսօր։
-Դու այս ի՞նչ թուրքա-ջհուդահաճո արտահայտություններ ես անում՝ «դարեր անց մենք կրկին այստեղ ենք»։
-Ուզում ես ասել, որ մի քանի դարեր շարունակ, մենք այստեղ չենք ապրել, մեզ վռնդել էին, փոխարենը դարեր շարունակ այդտեղ այլ ազգ է ապրել ու արարել, մշակույթ կերտել և այլն ու մեկ էլ հանկարծ մենք եկել ու մի քանի դարեր այդտեղ ապրող տարածքի տերերից զենքով հող ենք նվաճել, հա՞..
Չէ՛, սա ո՛չ էլ ապուշ է. լավ էլ խելացի ձևով քանդում է...
Հ.Գ. Դուք գոնե հասկանու՞մ եք, որ սա պատմություն նկարելու հրաշալի պատմական աղբյուր է արդեն՝ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ դարեր շարունակ այստեղ չենք եղել, Արցախի ղեկավարներն էլ ծափ են տալիս...
Վա՛յ, վա՛յ, վա՛յ...

Արմեն Արգինյան