Փաշինյանն իր «գոռացող» թիմին հիմա էլ տարել Արցախ ու փորձում է այնտեղ արցախցիների «խելքն ուտել»

06/08/2019 00:41
Փաշինյանն իր «գոռացող» թիմին հիմա էլ տարել Արցախ ու փորձում է այնտեղ արցախցիների «խելքն ուտել»

Երեւանի ավագանու նախկին անդամառողջապահության փորձագետբժիշկ-նեյրովիրաբույժ, «Առողջ Հանրություն» հ/կ  նախագահ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքում կիսվել է իր մտահոգություններով.

«Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, թե Փաշինյանն ինչպես է իր «գոռացող» թիմին հիմա էլ տարել Արցախ ու փորձում է այնտեղ արցախցիների «խելքն ուտել»։
Սիրելի՛ արցախցիներ, այդ խոսքերն այստեղ էլ են ասվել, այդ խոսքերին այստեղ էլ են խաբվել։ Այստեղ էլ շուրջ 300 հոգի դրոշակներով ու լոզունգներով շրջապատել էին բեմը և յուրաքանչյուր մոտեցողի բլոկի էին ենթարկում։
Այս ամենի վրայից, ցավոք, գալիս է Լևոն Տեր-Պետրոսյանի հոտը, ինչն ինձ մոտ միմիայն վատ զգացողություններ ու հիշողություններ է արթնացնում։
Հայաստանի Հանրապետությունում չի եղել հեղափոխություն, խնդրում եմ Արցախում լինեք միասնական, կուռ ու զգոն։ Խնդրում եմ թուլ չտաք քաղաքական մանիպուլյացիաներին սողոսկել ձեր միտքն ու սիրտը։
Մենք միասնական են։
Միասնական ենք եղել Արցախյան պատերազմի տարիներին (հորս` որպես բժիշկ ծառայության տարիներին մեծացել եմ օդային տագնապների տակ ու տեսել եմ հատակին փռված անկողիններում կազդուրվող մեր հերոսներին)։
Միասնական ենք եղել նաև այն օրերին, երբ Աննա Հակոբյանը մեր ապրիլյան հերոսներին անվանեց անիմաստ զոհեր։ 
Միասնական ենք եղել այն օրերին երբ իմքայլական Կ. Փաշոյանը մեր հերոս Ռոբերտ Աբաջյանին անվանեց մանկական դեմքով տղա։
Միասնական ենք եղել նաև այն ժամանակ, երբ Ռոբերտի կեղծ պապիկը պաթոսով լեցուն ելույթ էր ունենում Հանրապետության Հրապարակում։ 
Միասնական ենք եղել այն ժամանակ, երբ կապույտ մազերով աղջիկը ցանկանում էր թշնամություն հրահրել մեր միասնական ազգի մեջ։
Եվ այլն ... և այլն ...
Բոլորիս համբերություն, միասնություն ու զգոնություն։
Թույլ չտանք քաղաքական տեխնոլոգիաներին սողոսկել մեր գիտակցության մեջ ու քայքայել մեր միասնական երկիրը։
Հ.Գ. Կոնկրետ առողջապահությանը վերաբերվող հատվածում կոնկրետ լափշա կախեց բոլորիս ականջներից»։