Ուկրաինայում զինված բախման ժամանակ հայ է զոհվել

06/08/2019 00:27
Ուկրաինայում զինված բախման ժամանակ հայ է զոհվել

Կիրիլովկայում տեղի ունեցած զինված բախման հետեւանքով ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է բախման մասնակիցներից մեկը, հաղորդում է  vv.com.ua-ն:
Օգոստոսի 3-ին Pelican հաստատությունում, Կիրիլովկայի կենտրոնական լողափի մոտ Դնեպրից մի խումբ անձանց եւ մի խումբ հայերի միջեւ բախում է տեղի ունեցել:Մասնակիցները կրակել են տրավմատիկ զենքից: 2 մարդ դանակի հարված է ստացել: Նրանցից մեկը՝ 37-ամյա Վահե Մարտիրոսյանը, դանակի հարված է ստացել կրծքավանդակի շրջանում: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դանակը դիպել է սրտին, նա հիվանդանոցում մահացել է: