Վերաքննիչ դատարանը բավարարել է Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը

05/08/2019 23:39
Վերաքննիչ դատարանը բավարարել է Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը

 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այսօր Վերաքննիչ դատարանը բավարարեց Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը, բեկանեց խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։
Մոտենում ենք պատվիրատուներին պատասխանատվության կանչելուն. քիչ մնաց»։
«Թե՛ խուզարկություն թույլ տալու որոշումը, թե՛ քննիչի` մեր գնահատմամբ՝ ապօրինի գործողությունները բողոքարկված են: Իրավական հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկվելու են Դավիթ Գրիգորյանի` արդեն իսկ խախտված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- տեղեկացրել է փաստաբանը: