Գարդասիլ, Ստամբուլյան կոնվենցիա .«Կեցցե հիվանդ հասարակությունը»

05/08/2019 09:38
Գարդասիլ, Ստամբուլյան կոնվենցիա .«Կեցցե հիվանդ հասարակությունը»

«Պարացելսուս» հ/կ-ի հիմնադիր Նունե Ներսիսյանն ի ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիային եւ դրանից բխող բացասական հետեւանքներին:
«Սև կատուն մութ սենյակում
Գրառումը ուղղված է որոշ չակերտավոր քաղաքական գործիչներին: Այն գործիչների կամ այն իշխանավորներին, ովքեր համարում են, որ«փոքրաթիվ»մարդիկ սև կատու են փնտրում մութ սենյակում: Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել է ցեղասպանությունը իրականացրած և այն ժխտող Թուրքիայի` Ստամբուլ քաղաքում: Այն շատ խորհրդանշական է հայ ազգի համար: Հ

իմա անդրադառնանք կանանց և ընտանիքի մյուս անդամների նկատմամբ բռնություններին:

Նախ ասեմ՝ բռնությունների դեմ պայքարը պետք է կազմակերպվի օրենսդրական մեխանիզմով և այն պետք է գտնվի խիստ հսկողության տակ: Բազմաթիվ Եվրոպական պետություններ այն ստորագրել են և վավերացրել, կան պետություններ ովքեր ստորագրել են և դեռ չեն վավերացրել որոնց շարքում է Հայաստանը: Իսկ Ռուսաստանը և նույնիսկ Ադրբեջանը չեն ստորագրել և չեն վավերացրել:

Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու դեպքում կարող են առաջանալ մի շարք խնդիրներ: Օրինակ «գենդերային ինքնություն» հասկացողությունը (12-րդ հոդված 1-ին մաս):

Ի՞նչ է այն նշանակում:

Սա նշանակում է,որ տղամարդը կարող է իրեն կին համարել և ընտրել այդ գենդերը, իրեն որպես կին դրսևորելով հասարակության մեջ: Եվ կամ, օրինակ, կոնվենցիայի (4-րդ հոդված 3-րդ մաս), որ արական և իգական սեռերից բացի կարող է լինել այլ սեռ: Եվ այսքանով արդեն կոնվենցիան կենսաբանականից անկախ սեռ է սահմանում:
Հ.Գ.1-Առողջապահական գիտակից մասնագետը իրավունք չունի գովերգելու և գովազդելու Ստամբուլյան կոնվենցիան:
Հ.Գ.2-Գարդասիլ,Ստամբուլյան կոնվենցիա «կեցցէ հիվանդ հասարակությունը»: