Ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի առթիվ հարուցվել է քրեական գործ

02/08/2019 16:40
Ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի  ունեցած պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot Nissan» և «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները:
ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ գործ է հարուցել ՀՀ քրեական օերնսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդված 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):  Կատարվում է նախաքննություն: Դեպքի վայրում աշխատում են քննիչները
Պայթյունի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս: