Թուրքիայում ավտոբուս է հրդեհվել, կան զոհեր

02/08/2019 16:37
Թուրքիայում ավտոբուս է հրդեհվել, կան զոհեր

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Իվրինդի գավառի Գյոքչեյազը գյուղի մոտակայքում ուղևորներ փոխադրող ավտոբուս է հրդեհվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացել է հինգ մարդ, որոնցից մեկը՝ երեխա:
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Իվրինդի գավառի ղեկավար Սերվեր Սինանօղլուն հայտնել է, որ ավտոբուսում եղել է 34 ուղևոր, և կա 17 վիրավոր: