Եռաբլուրում տեղի ունեցածը ոչ միայն վանդալիզմ է այլ նաև պետության դեմ ուղղված հանցագործություն

02/08/2019 14:58
Եռաբլուրում տեղի ունեցածը ոչ միայն վանդալիզմ է այլ նաև պետության դեմ ուղղված հանցագործություն

«ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ», քանզի պղծել են պետության կողմից հերոս ճանաչված տղաների գերեզմանները։ Բոլոր մեղավորները պետք է հայտնաբերվեն և խստագույնս ցուցադրաբար պատժվեն հանրության աչքի առաջ։ Հավասարապես պետք է դիտարկել բոլոր գերեզմանների պղծումը, որովհետև Եռաբլուրից բացի` Զովունիում, Դավթաշենում և այլ գերեզմանատներում հուղարկավորված են նաև 90-ականներում հերոսաբար զոհված մեր Արցախի ազատամարտի հերոսները։ Այս ստոր տականքությունը չպիտի կոծկվի, չպիտի լինի ոչ մի կաթիլ խղճահարություն, քանի որ արտաքին թշնամին տեսնում և ծիծաղում է մեզ վրա։ 


Էմիլ Մարկոսյան