Խաչիկ Ասրյան. Եռաբլուր պանթեոնը պղծողին (ներին) պետք է հրապարակավ ձեռնատել և օրենքի ուժով դատապարտել ցմահ ազատազրկման

02/08/2019 14:54
Խաչիկ  Ասրյան. Եռաբլուր պանթեոնը  պղծողին (ներին)   պետք է հրապարակավ ձեռնատել և օրենքի ուժով դատապարտել  ցմահ  ազատազրկման

Եռաբլուր պանթեոնը սոսկ գերեզմանատուն չէ, այն չերկրորդվող սրբատեղի է, Հայ Ազգն ու Հայոց Սուրբ Հողը պաշտպանած և մարտիրոսված Սուրբ նահատակների, անմահների գերեզմանատունն է, Հայի ինքնության և ուժի քարեղեն վկան, որտեղ, ցավոք սրտի, հերոս Հայորդիների մարմիններն անընդհատ ավելանում են՝ երբեք չպակասելու դաժան օրենքով, որտեղ անմահ հերոսների հոգիները դառնում են հավերժական բռունցք` միշտ պաշտպանելով Հայկական բարձրավանդակը՝ Հայոց Սուրբ Հողն ու Հայ Ազգը, իսկ թշնամիների համար դառնում ահ ու սարսափ։
Հայոց Սուրբ Հողի վրա կյանք արարող բնակավայրերում գտնվող բոլոր «Եռաբլուրնե՛րն» են սրբատեղի և վկաները մեր պատմության, իսկ «Եռաբլուրը», ասել է թե՝ Հայոց Սուրբ Տունը, Հայոց Եկեղեցին պղծողին (ներին)  օրենքի ուժով պետք է ձեռնատել և օրենքի ուժով դատապարտել ցմահ ազատազրկման` առանց ներման իրավունքի և վե՛րջ։
 
 
«Հայոց  Արծիվներ.  Միասնական  Հայաստան»
Կուսակցության  հիմնադիր  նախագահ`
Խաչիկ  Մայիսի  Ասրյան