«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության՝ Հայաստանի ապագա ազգային-պետական իշխանություն ձևավորելու հեղափոխական 11 որոշումները

02/08/2019 00:43
«Հայոց  Արծիվներ.  Միասնական  Հայաստան» կուսակցության՝    Հայաստանի  ապագա  ազգային-պետական իշխանություն  ձևավորելու  հեղափոխական  11  որոշումները

Հայրենատե՛ր Հայեր

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որը ստեղծվել է 15-ամյա գործունեության ընթացքում 1500 հայրենասիրական միջոցառումներ կազմակերպած (www.hayocartsivner.am), Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած, 45117 անդամ ունեցող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ամուր հիմքի վրա, սույն թվականի  օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության հռչակման օրը, նշում է իր պաշտոնական գործունեության 1-ին տարեդարձը («Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պետական գրանցում է ստացել 2018 թվականի օգոստոսի 23-ին), իսկ «Արծիվների»  ամբողջ գործունեության՝ 16-րդ տարեդարձը:

Սույն թվականի օգոստոսի 23-ին՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության գործունեության տարեդարձի օրը, կուսակցության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը հրապարակավ կներկայացնի Հայաստանի ապագա իշխանության՝ ազգային-պետական իշխանություն ձևավորելու հեղափոխական իր 11 որոշումները, որոնք վերաբերում են ինչպես Հայապահպանությանը, Քրիստոնեական արժեհամակարգի պահպանությանը,  Հայաստանի  քաղաքացիների սոցիալական վիճակի կտրուկ և անընդհատ բարելավմանն ու բարեկեցության մակարդակի  անընդհատ բարձրացմանը, Հայաստանում պետական անվճար կրթություն և անվճար առողջապահություն ապահովելուն, ծնելիության մակարդակի  կտրուկ  բարձրացմանն  աջակցելուն, Հայաստանում գործող մանր և միջին բիզնեսն ամբողջությամբ, երեք տարի ժամկետով, բոլոր հարկերից ազատելուն, Հայաստանի համայնքների խոշորացումը դադարեցնելուն և նախկին կառուցվածքին վերադառնալուն,  Հայաստանի պետական կառավարման մարմինների հեղինակությունն անընդհատ բարձրացնելուն, Հայաստանում գործող արդարության  և ճշմարտության անձնագիր ունեցող ԶԼՄ-ներին պետական աջակցություն ցուցաբերելուն, հայրենի տնտեսության բոլոր ճյուղերն ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով  զարգացնելուն, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, գիտությանը, հատկապես ատոմային գիտությանն ու ռազմարդյունաբերությանը աջակցելուն և զարգացնելուն ու բազմահազար աշխատատեղեր ստեղծելուն, այնպես էլ  Հայոց Ազգային Բանակի անընդհատ հզորացումն ապահովելուն, Հայաստանի,  Արցախի ու  հայ ժողովրդի արտաքին  անվտանգության ապահովմանը, Արցախը մայր Հայաստանին վերամիավորելուն, Երկիր մոլորակում բնակվող ողջ Հայ Ազգի միասնականությունն ապահովելուն, Հայաստանի  Հանրապետության արտաքին քաղաքականության   կողմնորոշվածությանը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը սույն թվականի օգոստոսի 1-ից սկսում է Հայաստանի բոլոր 48 քաղաքներում և Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում իր հանդիպումները քաղաքացիների հետ՝ նրանց ներկայացնելով ինչպես հեղափոխական 11 որոշումները, այնպես էլ Հայ Ազգի ուղեղում ծնված և սրտից բխող կուսակցության հայակենտրոն ծրագիրը և հիմնադրում կուսակցության պաշտոնական 60 մասնաճյուղեր:

Կոչ ենք անում Հայաստանի ազգային-պետական շահն իրենց արյան մեջ կրող Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ միանալ Քրիստոնյա հայ ընտանիքում ծնված, Հայաստանի ազգային-պետական շահին ծառայելն արյամբ ժառանգած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությանը՝ միասին կառուցելու Քրիստոնյա, մեծ և հզոր միասնական Հայաստան:

 

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»

                                                                             կուսակցության  տեղեկատվության և  հասարակության  հետ  կապերի  բաժին