Դատարկ ջեբով ու՞ր ես գնում, Փանո՛ս ջան

02/08/2019 00:31
Դատարկ ջեբով ու՞ր ես գնում, Փանո՛ս ջան

Ըստ մարզային մեր աղբյուրների, համայնքապետերին խիստ հրահանգված է՝ սիրաշահելով, խաբելով ու համոզելով մինչեւ այս տարվա վերջ, հավաքագրել ոչ միայն անցնող տարվա հարկերը, այլ նաեւ գալիք տարվա: Ըստ նույն աղբյուրի, համայնքապետերը դռնեդուռ ընկած համայնքի բարեկեցիկ ապրողներին հորդորում են «մի քանի կոպեկ ավել մուծել»՝ եկող տարվա հարկերից դուրս գալու նախապայմանով:
Երբ լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ մարզպետարանների մեր աղբյուրներին, պատասխանները իրարից գրեթե չէին տարբերվում. «Կոպեկ չկա, մի ձեւով բյուջե պիտի լցվի՞, թե՞ չէ», իսկ այն հարցին՝ «աշխատո՞ղ միջոց է սա», պատասխանն էր. «Տո չէ հա՜... ժողովրդի ձեռքը փող չկա, այս տարվա հարկերն անգամ չենք կարողանում հավաքագրենք»:


Անի Մադոյան