Մոմավառություն՝ Եռաբլուրում

01/08/2019 23:59
Մոմավառություն՝ Եռաբլուրում

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հոգեհանգստի արարողություն և մոմավառություն էր կազմակերպել` Ապրիլյան պատերազմում զոհվածների շիրմաքարերի պղծումից հետո: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ Արգիշտի Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ ցերեկվանից զոհվածների հարզատներն ու ընկերները եկել և մաքրում էին գերեզմանաքարերը:

«Այդ ամենից հետո մենք որոշեցինք երեկոյան մոմավառություն կազմակերպել: Կարծում եմ, որ անկախ երկրում տիրող քաղաքական և սոցիալական իրավիճակից Հայաստանի Հանրապետությունում կան բացարձակ արժեքներ, որոնք պետք չէ մոռանալ»,- ասաց Արգիշտի Գևորգյանը: