Շիրմաքարերի պղծումն ի՞նչ նպատակներ է հետապնդել

01/08/2019 23:42
Շիրմաքարերի պղծումն ի՞նչ նպատակներ է հետապնդել

Հիմա քիչ չի որ արել են, մի հատ էլ գործին հոգևոր պահ են խառնում...
Բայց հետաքրքիր օպերացիաներ են անում՝ մի կրակոցով մի քանի նապաստակ են խփում։
Հիմա մեկը հարցնի՝ հավատքն ու հավատացյալներին ինչու՞ եք խառնում այս գործի հետ։
Ընդհանրապես այսպիսի դեպքերում, ուղեղով իրավապահները փորձում են ամեն բան անել, որպեսզի հասարակության տարբեր խմբավորումների միջև բախումներ չլինեն... եթե իրականում դա իրոք ինչ-որ հավատքի հետ խառնված մարդ է արել, քթածակով իրավապահը շատ արագ մի լեգենդ, կամ հեքիաթ կհորինի, որտեղ երկու կամ ավել խմբերի շահեր չեն բախվում, մի քիչ կսպասի, կրքերը կհանդարտվեն, նոր կանի այն, ինչը որ ճիշտ է գտնում։
Հիմա նայեք՝ հա՛մ գերեզմանները պղծեցին, հա՛մ Աստծուն անուղղակի խառնում են այդ գործի հետ և կամա թե ակամա բացասական ես տրամադրվում եկեղեցու նկատմամբ...
Իսկ եթե սրանով աղանդավորների նկատմամբ են թշնամանքն ավելացնու՞մ, դա այլ հարց է... բայց դե դրանք էլ կան ու գիտենք, որ կան և գիտենք, որ մեծ թիվ են կազմում..
Հիմա սրանց ուզածն ի՞նչ է. որ այդ 300 հազարին ջարդե՞ն... իսկ միգուցե իրոք ցանկանում են, որ արյուն թափվի, խառը ժամանակներ սկսվեն...
Իմ խորին համոզմամբ՝ սրանք այլ հաշվարկներով, այլ օպերացիա են անում.
Սրանք լավ հասկացել են, որ ժողովուրդը օր-օրի հիասթափվում է և հատկապես այս կոնվենցիայի պահով դեմ են և, իմ ունեցած տվյալներով, կոնվենցիային դեմ են նաև մեծ թվով աղանդավորներ։ Հիմա եթե սրանք հասարակությանը մի գործողությամբ տրամադրում են մի՝ 300 հազարանոց խմբի դեմ և լսվում են՝ դրանց վառել, մորթել հայտարարություններ, այս դեպքում որո՞նք կլինեն այդ 300 հազարի քայլերը։ Միանշանակ կկանգնեն նրա մեջքին, ով իրենց կպաշտպանի...
Այսինքն՝ հա՛մ հերոսներին պղծեցին, հա՛մ եկեղեցուն խփեցին, համ մի 300 հազարի ահաբեկեցին՝ պահելով իրենց մոտ... թռնել չկա. սկսել ենք միասին ու պիտի շարունակենք միասին, անկախ նրանից, դա Ձեր դուրը գալի՞ս է, թե՞ ոչ։
Մոտավոր այսպսիմի բան՝ կա՛մ 300 հազարով ինձ հետ եք, կա՛մ Ձեզ պիտի մորթեն...

Հ.Գ. Մեր ընթրեցողներին հիշեցնենք, որ այսօր առավոտից հայ հասարակությանը ցնցեց տեղեկությունը, որ Եռաբլուրում հուշահամալիրում հարձակման են ենթարկվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրմաքարերը: Քերեզմանաքարերի վրա ներկ, մոմ հիշեցնող նյութեր էր լցված եղել:


Արմեն Արգինյան