«Դրախտի դարպասը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը

01/08/2019 22:53
«Դրախտի դարպասը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Արդեն երեք տարի է «Դրախտի Դարպասը» ֆիլմն իր ստեղծման ընթացքի մեջ է։ Հուսով ենք, որ կհավանեք ֆիլմի պաշտոնական թրեյլերը։

Ֆիլմը պատմում է.

Գերմանացի լրագրող ՌՈԲԵՐՏ ՍՏԵՐՆՎԱԼԸ (50 տարեկան), 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի ՍՈՖԻԱ ՄԱՐՏԻԻ (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա՝ յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...