Մեր ազգային կապիտալը մշտապես եղել է բուն հայրենիքից դուրս

18/07/2019 16:20
Մեր ազգային կապիտալը մշտապես եղել է բուն հայրենիքից դուրս

Իմ խորին համոզմամբ մեր ազգի բոլոր դժբախտությունները բխում են երկու պատճառներից.
1. Մեր ազգի քաղաքականապես ակտիվ զանգվածի 70%-ը, որոնք մշտապես մտածել են ազգի բարօրության մասին, փորձել են տալ զարգացման ծրագրեր, գաղափարախոսություն, ապրել ու արարել են հանուն հայրենիքի, տանջվել ու տառապել են հայրենիքի ցավով, դարեր շարունակ և հատկապես հետխորհրդային տարիներին, այս զանգվածի 90%-ը բնակվել են բուն Հայաստանից դուրս...
Հիմա էլ, որ նայեք ֆեյսբուքում, այս ակտիվ պայքարողների 90%-ը Հայաստանում չեն բնակվում և հնարավորություն չունեն համախմբվելու և պայքարը դարձնելու առարկայական՝ բավարարվում են միայն վիրտուալ պայքարով։
Իհարկե, դարերի ընթացքում Հայաստան գալու և տեղում գործելու եզակի դեպքեր եղել են, օրինակ՝ Հովսեփ Էմինի դեպքը, բայց դա էլ մի բան չի՝ թողնել հայրենի հարուստ օջախը, գալ ընկնել գավառները և միլիոնավոր անուղեղների սեփական պատմություն ներկայացնել...հլա վերջում էլ մուննաթ գան՝ ասելով՝ ինչա
՞ է ասում...խելոք ապրում ենք՝ ի՞նչ ես եկել ու հոգիներ պղտորում։

Իսկ քաղաքականապես ակտիվ զանգվածի մնացած 30%-ը, որ միշտ՝ դարեր շարունակ եղել են իշխանության կամակատարը և կապ չունի՝ այդ իշխանավորի անունն ինչ է՝ արա՞բ, թե՞ մոնղոլ, կոմունի՞ստ, թե՞ սոցիալիստ, Լևո՞ն, թե՞ նիկոլ, այ սրանք միշտ բնակվել են բուն հայրենիքում և յուրաքանչյուր շվվոցի հավաքվել են իրար գլուխ։
2. Ազգային կապիտալ.ազգային կապիտալը բոլոր ժամանակներում եղել է ազգային մշակույթի, ազգային գաղափարախոսության, ինչպես նաև, ազգային ծրագրերի իրագործման և ազգային հիմքերով՝ պետական շինարարարության հենասյունը, պաշտպանն ու զարգացնողը, բայց այստեղ էլ դժբախտություն ունենք. յուրաքանչյուր նորմալ երկրի ազգային կապիտալը հիմնականում գտնվել է տվյալ երկրում՝ ծառայելով իր ազգին և պետականությանը։ 
Ի տարբերություն մնացածների, մեր ազգային կապիտալը մշտապես եղել է բուն հայրենիքից դուրս՝ Թիֆլիսում, Բաքվում, Նոր Նախիջևանում, արաբական աշխարհում, Մադրասում և չգիտեմ էլ որ սև ջհանդամում...


Հեղինակ