Հարց քաղաքացուց. տիկին Աննա՛, ո՞վ է ստում-3

17/07/2019 23:27
Հարց քաղաքացուց. տիկին Աննա՛, ո՞վ է ստում-3

«Սրանք լրիվ գժվել են» խորագրի տակ, շարունակենք վարչապետի ընտանիքի պաշտպանությունը սուտասան ԶԼՄ-ներից՝ ներկայացնելով ևս 10 ստեր և փորձենք հասկանալ վարչապետի ընտանի՞քն է սուտ խոսում, թե՞ հայկական ԶԼՄ-ները։

Եվ այսպես.
21. Տիկին Աննա՛, Ձեր ամուսինը դեռ վարչապետ չէր դարձել հայտարարեց, որ ապրիլյան պատերազմը դա սարքած գործ է և մեղավորները պետք է պատժվեն... ի՞նչ եք կարծում՝ սու՞տ է, թե՞ ճիշտ։ Քանի որ Նիկոլն է հայտարարել, ես ոչ մի առիթ չունեմ վարչապետի խոսքերին կասկածելու։
Օրեր առաջ իմացա, որ ապրիլյան պատերազմի գործը քննող հանձնաժողով է ստեղծվել։ Սա գիտե՞ք, թե ինչ է նշամնակում.սա նշանակում է, որ դեռևս հստակ չէ՝ պատերազմը եղե՞լ է սարքված, թե՞ ոչ... հանձնաժողովը դեռ նոր-նոր պետք է պարզի։ Ասել կուզե, որ դեռ կասկածներ կան և միայն հանձնաժողովի հստակ գնահատականից հետո ամեն ինչ պարզ կլինի...
Բա ո՞նց հարց չտամ՝ այ դուռակնե՛ր, բա եթե վստահ չէիք ու նոր-նոր հանձնաժողով եք ստեղծում, բա ինչու՞ էիք կեղծ լուրեր տարածում...
22. Մի 7ամիս առաջ, հայկական բոլոր հեռուստաընկերությունները լուրեր տարածեցին, որ Աննա Հակոբյանը պայմանագիր է կնքել մի «Հուդա», թե ինչ անունը կրող լաբարատորիայի հետ՝ քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին այնտեղ բուժելու նպատակով։ Հո սուտ չէ՞... պայմանագիրը Դուք եք ստորագրել։ Այն, որ դա շատ կասկածելի լաբարատորիա է, ապացուցում է այն հանգամանքը, որ աշխարհի ոչ մի նորմալ երկիր այդ լաբորատորիայի հետ չի համագործակցում և չի էլ համագործակցի։ Բայցևայնպես, կցանկանայինք իմանալ՝ այս 7 ամսում քանի՞ հիվանդ հայ մանուկներ են գնացել բուժվելու և որևէ մեկը ապաքինվե՞լ է արդյոք...
23.Դեռ 2007թ վերջերից «Հայկական Ժամանակ» օրաթերթի յուրաքանչյուր համարում՝ շուրջ մի քանի ամիս, ուղիղ մի էջ հատկացվում էր ապագա ձերբակալվողներին։ Մասնավորապես, նշվում էր՝ 2008 թ փետրվարի 20-ին դատվելու են՝ Ներսես Նազարյանը, Հովհաննես Վարյանը և ուրիշներ։
-Կարո՞ղ է սուտ եմ խոսում. թերթի համարները արխիվում կան։
Կցանկանայինք իմանալ՝ Ներսիկ Նազարյանը և Հովհաննես Վարյանը դատվե՞լ են...
24. Երբ ՀԱՊԿ-ի՝ տվյալ պահին ղեկավար Խաչատուրովին հետ էիք կանչում՝ ամբողջ աշխարհի առջև խայտառակելով ՀԱՊԿ-ին և Խաչատուրովին. հետ էիք կանչում, որ դատեի՞ք։ Կարո՞ղ է սուտ է։
Բա որ չէիք դատելու, բա ինչու՞ կանխամտածված այդ պոստը Հայաստանը կորցրեց։
25. Նիկոլ Փաշինյանը հեղափոխության սկզբում իրեն ճղում էր, թե հայրենիքից գողացված գումարները կոպեկ առ կոպեկ հետ է բերվելու։
Հուսով եմ՝ կընդունեք, որ սուտ չեմ խոսում։
Հետաքրքիր է՝ այդ գումարներից որքա՞ն կոպեկներ են հետ բերվել, կամ եթե հետ եք բերել, բա ինչու՞ է բյուջեն դատարկ, ի՞նչ կարիք կա նոր վարկերի...
26. Երբ Նիկոլին տարել էին իբր Սևան և Ձեզ տեղեկացրեցին, տիկին Աննա՛, որ Վրաստանի սահմանը հատում է մի գռուզավիկ՝ ոսկով բարձված, Դուք ի՞նչ պատասխանեցիք։ Չասեցի՞ք՝ ոչինչ, մեկ է հետո լրիվ հետ ենք բերելու..
Հետաքրքիր է՝ ո՞վ էր այդ ոսկին հանում, ու՞մ ոսկին էին հանում և հետ բերեցի՞ք, արդյոք...
27. Սևան ասեցի՝ հիշեցի. երբ ժպիտը դեմքներիդ, տիկին Աննա՛, հայտարարում էիք որ Ձեր ամուսնուն տարել են Սևան, սուտ չենք խոսում չէ՞...Դուք էիք չէ՞ հայտարարում։
Կցանկանայինք իմանալ՝ Սևան ասելով ու՞ր՝ Սևանի ՆԳ բաժին, Սևանի հոգեբուժարա՞ն...թե՞ ինչ-որ ռազմաբազա։
Սևանի ՆԳ բաժնում աշխատողներ կան, որոնք պնդում են, որ Փաշինյանը իրենց մոտ չի եղել։
-Իսկ կարո՞ղ է երկրից ինքնաթիռով մի երկու ժամով դուրս են բերել։ Սա շատ կարևոր հարց է. եթե դուրս են բերել, ուրեմն ինչ-որ մի երկրի սպեց սլուժբաները հավաքագրել են և սրանից հետևում է, որ մեր երկրի առաջին դեմքը կարող է լինել այլ երկրի ագենտ։
28. Երբ Փաշինյանը վարչապետ դարձավ՝ հայտարարեց, որ ինքը զարմանում է, թե 80 հազար դրամով մարդիկ ինչպե՞ս են ապրում և խոստացավ աշխատավարձները դարձնել 400-800 հազար դրամ։ Հո չեմ ստու՞մ...
Բա ի՞նչ եղավ. կարո՞ղ է բարձրացրել են, բայց իմ ղեկավարները դեռ հին ձևով 80 հազար են վճարում։
29. Վարչապետ Փաշինյանը իր կառավարման մեկ տարվա կապակցությամբ «100 փաստ նոր Հայաստանի մասին» ստերի տոպրակում, 39-րդ տեղը հատկացրել էր ՏՏ ոլորտին՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ ՏՏ ոլորտի աշխատողների թիվն ավելացել է 27%-ով, կամ՝ 23%, լավ չեմ հիշում ու կարևոր էլ չէ, և նրանց թիվն արդեն կազմում է 19500 մարդ։ Այս ոլորտի պահով վիճվարչությունը 2018 թ համար ներկայացրել էր 19200 աշխատողներ։ Եթե Նիկոլը չի ստում, ապա 23% աճի դեպքում այս 19200 աշխատողին պետք է ավելանային մոտ 4150 աշխատողներ՝ կազմելով մոտ 23000։ Բա ո՞նց եղավ, որ 23% աճ եղավ, բայց թիվը մնաց նույնը։ 
ՏՏ ոլորտի մասնագետները նշում են, որ շուկան շատ հագեցված է և առաջիկա տարիներին ո՜չ մի աճ գրանցել հնարավոր չէ... -Լսու՞մ ես, պարոն Նիկոլո՛ս։
30. Եվ վերջապես. մի ամիս առաջ Ձեր շրջապատից ոմն Աճեմյան Նիկոլին մեղադրեց նախկինների հետ գործարք անելու մեջ։ Ասեք՝ սուտ է... այ մարդ դա էլ հո Ձեր ընկերն ու Ձեզ հետ քայլած, ճամփեքին ռեհունդ ու սինձ կերած մարդն է ասում։
Նախ՝ չեք հերքել, նշանակում է, որ ճիշտ է ասում։ Այդ դեպքում կցանկանայինք իմանալ՝ ի՞նչ գործարքի մասին է խոսքը։
Տիկին Աննա՛, հայկական ԶԼՄ-ներին կեղծ լուրեր տարածելու մեջ մեղադրելու փոխարեն, Ձեզ խորհուրդ կտայի մտածել այն մասին, որ շատ շուտով ժողովուրդը բոլոր նախկինների հանդեպ ունեցած մուռը Ձեր ընտանիքից է հանելու... մեղք եք, այ մա՛րդ՝ ուշքի եկե՛ք։


Արմեն Արգինյան