Հռոմի Պապից կաթոլիկ. ովքե՞ր ու ի՞նչ նպատակով են բարձրացրել արհեստական աղմուկը

16/07/2019 23:59
Հռոմի Պապից կաթոլիկ. ովքե՞ր ու ի՞նչ նպատակով են բարձրացրել արհեստական աղմուկը

Մտնում եմ ֆեյսբուք ու այնպիսի տպավորություն է, որ Հանրապետության թիվ մեկ խնդիրը Գորիսում տեղադրված խաչն է. իսկ ներդրում արած մարդիկ` երկիրը քանդողները։

Այն, որ մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ ընդունել կամ չընդունել խաչ տեղադրելու փաստը, հասկանալի է, բայց որ այդ ֆոնին ակտիվացել են նույնիսկ նրանք, ովքեր օրինակ` տարիներ շարունակ պաշտպանում են բանակից խուսափող, զենք վերցնելուց հրաժարվող երիտասարդներին ու դրա համար կոնկրետ փող են բերում երկիր, բարերարին խորհուդ են տալիս թնդանոթ առնել, ամենաուղիղ ծաղրն է առաջինը իրենց կատարած աշխատանքի նկատմամբ։ Իսկ այդ նույն բարերարը նաև բանակի համար մեծաքանակ զենք, ինժեներական աշխատանքների համար անհրաժեշտ նյութեր ու տրանսպորտային միջոցներ նվիրողներից է ու ամենևին էլ տեղին չէ եփած հավի ծիծաղ առաջացնող հեգնանքը։


Զավեշտ է, երբ իրեն մտավորական հռչակածը, Գորիսի տեղը չիմացողը, խոսում է Գորիսի մշակութային արժեքներից` չիմանալով, որ երբ ինքը ժամանակին սսկված էր, որ այդ արժեքները ավիրվում էին, հիմա դրանք վերակառուցվում են, վերականգնվում են ոչ թե իր անբովանդակ փիլիսոփայության արդյունքում, այլ հենց նմանօրինակ ներդրումների շնորհիվ։ Ու եթե իրենց նեղություն չեն տալիս ծանոթանալ տեսնել էտ ոնց է պատահում, որ ընդամենը 800մլն բյուջե ունեցող համայնքում մեկ տարում ինչպես է 4.5 միլիարդի գործ արվում։ Բիզնես ներդրումային ծրագրերը ոնց են հասել 9.6 միլիարդի, ոնց է մեկ տարվա մեջ հնրավոր դառնում 9 գյուղում լուրջ ծրագրեր անել էնպես որ, լուծվում է խմելու ջրի հարցը, գիշերային լուսավորության հարցը, ենթակառուցվածքներ են զարգանում, որ տարիներ շարունակ երազանք է եղել մարդկանց համար։

Ներդրողներին հաթաթա տվողներից որևէ մեկն իրեն հարց տվել է, որ Գորիսում այս ծավալի հսկայական ծրագրեր են արվում, համայնքը օր-օրի կառուցվում է, այդ ինչի՞ և ու՞մ հաշվին են կառուցվում։ Հաստատ ոչ էտ խաչը շահարկման արդյունքում ևս մեկ անգամ ինքնահաստատվել ցանկացողների։ Ու ոմն մեկն էլ գրել է, թե խաչ են դրել, որ փրկվեն թալանից։

Բա որ սեփական մաղձի ձեռքը կրակը չեք ընկել, որտե՞ղ եք տեսել թալանողի, որը քրտնաջան աշխատանքի շնորհիվ հարգանք է վայելում ու վստահություն։ Թե՞ սովորել եք մի երկու մոդայիկ ձևակերպման խաթր սոցիալական քանդրբազի կարգավիճակին։ Գորիսում գործը կանգ չի առնում և շարունակվելու է արվել ամեն ինչ Գորիսը յուրաքանչյուրի համար հարմարավետ, ապահով ու զարգացած քաղաք դարձնելու համար։

Ու, որ այսօր վերականգնվում է պատմական քաղաքը, հին կանգառները, պատմամշակութային արժեքների վերականգնման համար հսկայական ռեսուրս է ծախսվում, էլի բարերարների աջակցությամբ, իհարկե մենք շարունակելու ենք շնորհակալ լինել ու ողջունել ամեն դրական քայլ։

Ու էստեղ հարցն ամենևին էլ այն իրավիճակը չէ, որ եթե փող են տալիս, ինչ ուզեն կարան սարքեն, այլ այն, որ այդպես էլ չսովորեցինք գնահատել մարդկանց երկարաժամկետ աշխատանքն ու դրա ազդեցությունը, պատրաստ սպասում ենք, որ այդքանով հանդերձ, եթե հարմար առիթը ստեղվել է ասպարեզ դուրս գալու` ուրեմն առաջ ենք գնում ամեն ինչ մոխրացնելով։


Իրինա Յոլյան