Ցոլակը՞ ոնցա, Ցլակը՛

15/07/2019 18:51
Ցոլակը՞ ոնցա, Ցլակը՛

-Ժողովու՛րդ, իսկ ինչպե՞ս է զգում իրեն բրիգադիր Ցոլակը...
-Ցոլակը չգիտեմ, բայց նախարար Ֆելոն պետք է որ իրեն լավ զգա...
-Լու՞րջ...հա դե որ երկրում լրագրողներ չլինեն, պարզ է որ Ֆելոն և բոլոր ֆելո-մելոները իրենց լավ կզգան, ընտիր...գրեթե՝ կայֆ...
Ճի՛շտ է՝ Ֆելիքս Ցոլակյանը այնքան հագիստ ու անգործ վիճակում է, որ զբաղված է վետերաններին ընդունել ու ճանապարհ դնելով...
Բոլոր նեղ պահերին, ինչքան ապուշ մտահաղացումներ կան ծագում են այս կամիտետչիկի ուղեղում։
Նոր տարուն մտածել էր, որ ԱԻՆ-ի ծառայողները ծննդատան տանիքից՝ Ձմեռ Պապի շորեր հագած իջնեն ներքև՝ ծեծելով ծննդկանների լուսամուտները։ Հլա լավ էր նախօրոք հայտարարել էր, թե չէ կանայք լեղաճաք էին լինելու։
Չգիտեմ՝ ծրագիրն իրականացրե՞ց, թե՞ ոչ, բայց որ ուղեղին չէր հասել, որ պալատներում մերկ ծննդկաններ կլինեն՝ դա հաստատ։
Հիմա էլ այնքան պարապ է, որ վետերանների է ընդունում՝ գյալաջի անելու ակնկալիքով։
-Իսկ Բրիգադիր Ֆելոն գիտի՞, որ Սևանի ճգնաժամի ժամանակ, ինքը համար մեկ պատասխանատուն է։
Շատերին թվում է, որ առաջին պատասխանատուն դա բնապահպանության նախարարն է, բայց այդ շատերը սխալվում են... բնապահպանության նախարարը համար մեկ պատասխանատուն էր մինչև Սևանի արտակարգ վիճակը, իսկ երբ Սևանում իրավիճակը վերածվեց արտակարգ դրության, իրավիճակի համար մեկ պատասխանատուն ԱԻՆ-ն է՝ իր նախարարով։
Հենց ԱԻՆ-ում պետք է ստեղծվեր աշխատանքային խումբ, ծանոթանային իրավիճակին, զեկույցներ կազմեին, փրկության ծրագրեր ներկայացնեին, լիճը ճահճացումից փրկելու ամենատարբեր մշակված նախագծեր ներկայացնեին կառավարությանն ու ազգին...
Հե՛չ.սրանց թվում է թե պաժառնիկ են միայն... մի տեղ հենց իրենք բոց անեն՝ դիզվառելիքը ուտեն։
Պարոն Ցոլակյանը, Նիկոլին գովելը և ԱԺ-ում խաղեր տալը լավ գիտեր, հեղափոխություն անելն ու էս անուղեղներին իշխանության բերելը լավ գիտեր, իսկ Սևան այցելելն ու տեղում խնդրին ծանոթանալը չգիտի՞....
Հետաքրքիր է՝ որպես իրավիճակի առաջին պատասխանատու, պարոն Ցոլակյանը այս մեկ ամսում Սևան այցելե՞լ է....
Պարոն Ցոլակյանը ի՞նչ է ասում՝ Սևանի վիճակը կա՞րող է արտակարգ իրավիճակ չէ, հը՞...


Արմեն Արգինյան