Ուզու՞մ ես գլխացավանքից ազատվել՝ ցուցմունք տուր մեկ այլ լրատվամիջոցի դեմ

15/07/2019 18:34
Ուզու՞մ ես գլխացավանքից ազատվել՝ ցուցմունք տուր մեկ այլ լրատվամիջոցի դեմ

Օրերս, HZHAM.am կայքում հրապարակվել էր Նիկոլի վարկաբեկված գվարդիան վերտառությամբ մի հոդված, որի հերոս Նելլի Միքայելյանը, ով ըստ աղբյուրի խանութից երշիկ է գողացած եղել, դատախազություն բողոք է ներկայացրել՝ ընդդեմ «Հայկական Ժամ»-ի: Հիշեցնենք, որ հրապարակման հեղինակը եղել է ՖԲ օգտատերերից մեկը, պարզվում է, որ նույն աղբյուրին հղում անելով՝ հրապարակումը տեղադրել է նաեւ 7օր.am լրատվական կայքը:

Եվ ահա, ոստիկանության Էրեբունու բաժնից HZHAM.am-ին հորդորում են ցուցմունք տալ 7օր.am կայքի խմբագրի դեմ, որ իբր աղբյուրը եղել են նրանք, քանի որ ոստիկանությունը չի կարողանում գտնել ՖԲ օգտատեր Արտակ Ստեփանյանին:

«7օր կայքը ձեզնից 1,5  ժամ առաջ է այդ լուրը տարածել, եկեք գրեք, որ աղբյուրը եղելա 7օր.am կայքը, ու բոլոր գլխացավանքներից կպրծենք...»,- մեր կայքի խմբագրին ասել է բաժնի աշխատակիցներից մեկը: 

Այ այսպիսի տխուր պատկեր է լինում, երբ երկրիդ կառավարումն անցնում է բանսարկուներին, իսկ ոստիկանությունը համակարգում է ցույց ցրողը...


Աննա Գրիգորյան