Սա հավաքական կամք էր՝ ի պաշտպանություն Պարգևի

11/07/2019 20:02
Սա հավաքական կամք էր՝ ի պաշտպանություն Պարգևի

Պարգև Սրբազանից ի՞նչ կա. էլ համը չեն հանում չէ՞... իհարկե՛ ո՜չ։
Բայց ինչու՞ դադարեցրին հալածանքները։ Դադարեցրեցին, որովհետև մենք հաղթեցինք։ Իսկ մենքը ովքե՞ր ենք.մենքը՝ ես եմ, դու ես, նա է, հավատացյալ հայն է, աթեիստ հայն է, արևորդի Եփրեմյանն է, մտավորականն ու ֆբ-ում հայհոյողն է, հեթանոս ու կաթոլիկ հայն է, բանվորն ու գյուղացին, տեղացին և սփյուռքահայը, լիբերալն ու ազգայնականը... 
Այս մեկ ու կես տարվա մեջ, սա միակ դեպքն էր, որ հեթանոսն ու աթեիստը հարցին չնայեցին կրոնի տեսանկյունից, գյուղացին և քաղաքացին հարցին չնայեցին կղերականությամբ պայմանավորված կյանքի առաջընթացի ու հետընթացի տեսանկյունից, սփյուռքահայն ու տեղի հայը հարցը չտարան հոգևորականի սևասքեմ հագուստ։
Ամբոցջ հայությունը՝ իր հասարակական տարբեր շերտերով ու խավերով, մի կողմ դնելով իրենց քաղաքական և հոգևոր տարաձայնությունները՝ հարցի նկատմամբ դրսևորեցին ամբողջական՝ մեկ կարծիք... հավաքական կամք՝ ի պաշտպանություն Պարգևի։
Սրիկաների հետախուզությունն ինֆորմացիան հասցրեց ուր որ պետք է և ավազակախումբը ընկրկեց...
Հետհեղափոխական շրջանում սա մեր միակ հաղթանակն էր, որի հիմնական գրավականը դարձավ մի խնդրի շուրջ միահամուռ պայքարը ...
Ցավոք սրտի, սա միակ դեպքն էր, երբ մեր մեջ չկային տարաձայնություններ։ Այո՛, միակ դեպքն էր... ցավոք սրտի...


Հեղինակ