«Թե ինչպես Նիկոլը Ալենին ջաղացի քարից դարձրեց ռագատկի քար»

10/07/2019 15:08
«Թե ինչպես Նիկոլը Ալենին ջաղացի քարից դարձրեց ռագատկի քար»


Այսօրվա քաղաքապետին այդքան մի մեղադրեք.քաղաքապետ դառնալու գործում, այս ապուշ Ազիզյանը այդքան էլ մեղք չունի։ Հիմնական մեղավորը Նիկոլն է՝ իր քաղաքական խարդավանքներով հանդերձ։

Դեռ Նիկոլը վարչապետ չէր էլ դարձել, երբ բոլորին հայտնի էր, որ քաղաքապետի պաշտոնը ստանձնելու է Ալեն Սիմոնյանը...սա գիտեին բոլորը՝ այդպես էր որոշված։

Բայց Ալենը քաղաքական մի շատ մեծ սխալ գործեց։ Հարցազրույցներից մեկում՝ որտեղ ինքը հյուր էր, հայտարարեց, որ ինքն է Տարոնի փոխարեն լինելու քաղաքապետ։ Սա շատ կոպիտ քաղաքական սխալ էր և ստվեր էր նետում միանձնյա որոշումներ կայացնող «մեծն» Նիկոլի վրա։

Ալենի՝ շատ վստահ և առանց «Վոժդի» թույլտվության մեծամիտ հայտարարությունը դուր չէր եկել Նիկոլին և վիրավորել էր վերջինիս ՀՀ-ում «միակ ասողի» փառասեր հոգին... երիտնիկոլական շրջանակներում էլ էր սկսվել բամասանքներ՝ «էս չջոգեցինք, փաստորեն Նիկոլից բացի ուրիշ որոշումներ կայացնողներ էլ կա՞ն, հա՞»:

Նիկոլը կատաղությունից ատամները կրճտացրեց, ձեռքի մատները ճտճտացրեց և ընտրեց իրավիճակը փրկելու իր սիրած՝ քաղաքական անբարո ոճը...

Որպեսզի Ալենին ստորացնի՝ նրան իր տեղը ցույց տալով, այս ապուշ Ազիզյանին, որը երբևէ միտք էլ չուներ քաղաքապետ դառնալու, համոզեց՝ «Բայց քեզանից լավ քաղաքապետ կլինի, գիտե՞ս Հայկո ջան...», այս ապուշը ոգևորվեց՝ տալով իր համաձայնությունը։

Հետո նիկոլը հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ իրենց վարչության նիստում կորոշեն, թե ու՞մ են առաջադրելու... դե մնացածը տեխնիկայի հարց էր... վարչության նիստում Նիկոլի հրահանգով Ալեն Սիմոնյանի հետ Հայկ Մարությանին էլ առաջադրեցին և վարչության անդամները՝ Նիկոլի հրահանգով ընտրեցին Հայկ Մարությանին որպես ՔՊ-ի ապագա քաղաքապետի թեկնածու։

 Այսպես, Գառնիկ Ազիզյանը բանից անտեղյակ Նիկոլի քաղաքական խարդավանքների արդյունքում, իրենից անկախ՝ ինչ-որ տեղ էլ չուզենալով օդից դարձավ քաղաքապետ՝ ծառայելով Նիկոլի համար որպես քաղաքական գործիք:

Բայց սա Նիկոլի կեղտոտ ծրագրի երկրորդ  մասն էր միայն.....

Մի թաքնված քաղաքական խաղ էլ կա, որը Նիկոլն արեց Տարոնի հետ համագործակցելով և դա այս ծրագրի առաջին մասն էր։

Բանը նրանում է, որ քաղաքապետ՝ ինչպես վերևում նշեցի որոշված էր, որ պետք է դառնա Ալեն Սիմոնյանը։ Եվ հենց Ալեն Սիմոնյանն էլ դառնալու էր։ Հետաքրքիրը նա է, որ Ալենը դառնալու էր քաղաքապետ ո՛չ թե Նիկոլով, կամ ՔՊ-ով, այլ ինքն իրենով։

Բանը նրանում է, որ Տարոնի հրաժարականից հետո, Ալենին քաղաքապետ էին դարձնելու հենց ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի ավագանին։ Նախկին ավագանին շատ լավ գիտակցում էր, որ  նոր ընտրություններից հետո իրենք այլևս քաղաքապետարանում չեն լինելու և մի քանի տարի  ևս օդից փող ստանալու և ընդհանրապես քաղաքապետարանում իրենց կյանքը երկարացնելու միակ շանսը Ալենին քաղաքապետ դարձնելն էր, որին լավ գիտեին, որի հետ շփումներ կային և որ ամենակարևորն է՝ դա ձեռք էր տալիս նաև Ալենին՝ քաղաքապետ դառնալ առանց Նիկոլի և ՔՊ-ի քթին նայելու ու մի տեսակ երկկողմանի ներքին համաձայնությամբ էր դա լինելու։

Յոթը մաղից հաց կերած և յոթը ժանգոտ... Նիկոլն այս ամենը չէր կարող չհասկանալ։ Նա լավ գիտակցում էր, որ Ալենը շատ է ուժեղանում, վերջինս իր մեջքին ունենալով ԱԱԾ պետ, քրեաօլիգարխիկ համակարգ, մյուս կողմից մեջքին ունենալով ընդդիմադիր մամուլ՝ իդեմս «Հրապարակ» օրաթերթի, որը ղեկավարում է Ալեն Սիմոնյանի զոքանչը, և սրան գումարած եթե օրեցօր ինքնավստահւթյուն ձեռք բերող և «վոժդի» գլից թռնող Ալենը վերցնի նաև քաղաքապետի պաշտոնը, որը մեծ հաշվով ՀՀ-ի կես իշխանությունն է, եթե ոչ ավել, ապա Նիկոլին երեք ամսում գահից կգցի։

Ահա այսպիսի իրավիճակում Նիկոլը պարտավոր էր իրականացնել քաղաքական սուպերօպերացիա և իրականացնել այդ սուպերօպերացիայի առաջին մասը, որն, իմ խորին համոզմամբ իրականացրեց Տարոնի հետ համաձայնեցված ժամանակացույցով։

Աժում մի պատգամավորի արհեստական տեղ բացեցին և Ալենին առաջարկեցին դառնալ պատգամավոր։

Ա՜խ միայն թե Ալենն իմանար օրենքի այն կետի մասին, համաձայն որի, հրաժարականի դիմումի՝ Տարոնի ստորագրելու հաջորդ իսկ վայրկյանին ինքը քաղաքապետարան հետդարձ չուներ։ Ա՜խ միայն թե իմանար.ինչին էր պետք դառնալ ժամանակավոր պատգամավոր, նամանավանդ, որ որոշված էր՝ ԱԺ-ն պետք է լուծարվի և տեղի են  ունենալու նոր ընտրություններ։

Ալենը՝ վստահ լինելով, որ երբ  ցանկանա հետ կգա ավագանի, գրեց ավագանուց հրաժարվելու դիմում։ Դիմումը գրեց երեկոյան։ Դիմումը գրելուց րոպեներ անց՝ իմ խորին համոզմամբ, Նիկոլի զանգով, ափալ-թափալ քաղաքապետարան ժամանեց Տարոնը և ստորագրեց Ալենի հրաժարականի դիմումը։

Տարոնի ստորագրելուց վայրկյաններ անց, քաղաքապետարանի կայքը և նիկոլական մամուլը, գրեթե միաժամանակ, հրապարակեցին օրենքի այն կետը, որով հրաժարականի դիմում գրած ավագանու անդամը՝ որ ռումբ էլ պայթեցնի, չի կարող հետ վերադառնալ քաղաքապետարան:

Կարող եմ երդվել, որ օրենքի այդ կետը Ալենը կարդացել է մամուլում միայն հրաժարականի դիմումը գրելու երեկոյան, գլխով ուժեղ հարվածել է պատին և հառաչանքով արտաբերել հետևյալ խոսքերը՝ «Գրողը տանի՝ ա՜խ այս ի՞նչ արեցի ե՜ս, այս ո՞նց՝ լակոտի պես, ինձ ֆռացրեցին»:

Հ.Գ. Գրածս տողերի վրա մի վայրկյան անգամ չկասկածեք. հենց այսպես էլ եղել է՝ սա իրականությունն է։

Ես չգիտեմ՝ Ալենը Հայկից լավ քաղաքապետ կլիներ, թե՞ ոչ, բայց մի բան հստակ ասեմ.

Ձմերուկի սեզոնը դեռ չի բացվել և աղոթենք, որ ուշ բացվի, այլապես համատարած համաճարագը Երևանում անխուսափելի է...


Արմեն Արգինյան