Դատարանը մերժեց միջնորդությունը

09/07/2019 15:26
Դատարանը մերժեց միջնորդությունը

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը՝ հիմնավորելով, որ նրա ունեցած հիվանդություններն անհամատեղելի են պահման պայմանների հետ, առաջարկեցին նաև կիրառել 10 մլն դրամ գրավ, եթե դատարանի համար այլ հիմնավորումները բավարար չեն: 
Միջնորդությանն առաջարկեցին մեղադրող դատախազները։
Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հրապարակեց դատարանի որոշումը, համաձայն որի՝ խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժեց: