11 թեկնածու ԲԴԽ անդամ դառնալու համար

09/07/2019 15:20
11 թեկնածու ԲԴԽ անդամ դառնալու համար

Հուլիսի 11-ին տեղի կունենա դատավորների ընդհանուր ժողովը, որը կընտրի ԲԴԽ անդամներ: 11 դատավորներ իրենց թեկնածությունն են առաջադրել  ԲԴԽ-ի անդամ դառնալու համար:Այդ դատավորներն են՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը, Դավիթ Բալայան, Սիմիզար Հովսեփյան, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը, Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, Շիրակի մարզի դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը, Սյունիքի մարզի դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը։