Հարց քաղաքացուց. տիկին Աննա՛, ո՞վ է ստում-2

08/07/2019 17:01
Հարց քաղաքացուց. տիկին Աննա՛, ո՞վ է ստում-2

Սրանք լրիվ գժվել են խորագրի տակ շարունակենք մեր քաղաքակիրթ հարցադրումները վարչապետի հարգարժան տիկնոջը, քանզի հենց վերջինս էր հայկական ԶԼՄ-ներին, ի լուր աշխարհի, մեղադրում ստեր և կեղծիքներ տարածելու մեջ։ Փորձենք վարչապետի ընտանիքին պաշտպանել այդ ավազակ և բանսարկու ԶԼՄ-ներից՝ տիկին Աննա Հակոբյանին ներկայացնելով մեր քաղաքակիրթ հարցերի երկրորդ տասնյակը...
Եվ այսպես հարգելի տիկին Աննա Հակոբյան, քանի որ երեկ ներկայացրել էինք Ձեր ամուսնու ՝ 1-10 ստերը, այսօր ներկայացնենք վարչապետի՝ 11-ից- 20 ստերը.
 
11. Հարգելի տիկին Աննա՛, 2018թ հունիսի 2-ին վարչապետ Փաշինյանը լայվով ի լուր աշխարհի  հայտարարեց՝
«Խոստանում եմ, որ ուղիղ մեկ շաբաթից Հայաստանում խոզի մսի գինը կլինի՝ կգ 2300 դրամ՝ ոչ ավել, ավտոմեքենաների համար նախատեսված գազը 160 դրամ, իսկ բենզինի լիտրը՝ 300-320 դրամ»։ Այս խոստումը պետք է կատարվեր դեռ 2018 թ հունիսի 9-ին։
Հիմա, տիկին Աննա՛, սա սու՞տ տեղեկություն է, թե՞ ճիշտ... եթե չեք հավատում, նայեք վարչապետի հունիսի երկուսի լայվի տեսագրությունը։
Խոզի մսին չեմ անրադառնում, թեև գինը չի իջել, բայց, այնուամենայնիվ, այս հարցը ներքին շուկայի հետ է կապված և հնարավոր է, որ պետությունը դժվարություններ ունենար և երկրորդ՝ եթե մի մասի համար լավ լիներ, ապա խոզապահների համար վատ էր լինելու։ Այդ իսկ պատճառով խոզի միսը հանում եմ արանքից։
Գազը 2018 թ հունիսի 2-ից մի կոպեկ չի իջել. դեռ մի 10 դրամով էլ թանկացել է։
Բենզինի լիտրը, որ 390 դրամից պետք է իջներ 320դրամ, այդ նույն շաբաթ դարձավ 410 դրամ և այդպես էլ մնաց։
 
12. Սա առավել ցավոտ հարց է. 11000 հա հայրենիքի կորուստ։ Մոտ 8 ամիս առաջ մեր սիրելի վարչապետը՝ լրագրողների և ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի ներկայությամբ ի լուր աշխարհի հայտարարեց՝ «ՀՀ Նախիջևանի սահմանին Հայաստանին պատկանող դիրքային տարածքների, մոտ 11000 հա չափով այո, օտարում եղել է, բայց դա եղել է նախկինում»:
-Տիկին Աննա՛, Ձեր ամուսնու այս հայտարարությունը ճի՞շտ էր, թե՞ սուտ...
-Ես չեմ հասկանում, կարո՞ղ է Ձեր պատկերացմամբ 11000 հա հայրենիքը դա մի փոքր լոր է՝ խփեցիք ու գցեցիք տոպրակը։
-Դա ի՞նչ հիմար և լղոզված հայտարարություն է՝ նախկինները... նախկինները՝ ովքե՞ր։ 1921 թ սկսած՝ Աղասի Խանջյանով ու Մյասնիկյանով ու Մացակ Պապյանով մինչև մեր օրերը բոլորն էլ նախկիններ են և կցանկանայինք իմանալ՝ ու՞մ օրոք և ու՞մ իմացությամբ է տրվել և եթե հանձնողը ո՞ղջ է, ապա ինչու՞ պատասխանատվության չի ենթարկվում։ Իսկ միգուցե....
 
13. Վարչապետ Փաշինյանը Հանրապետության հրապարակում  ի լուր աշխարհի հայտարարեց՝ «Հեղափոխությունից հետո կվերացնի փողոցների կարմիր գծերը»:
-Տիկին Աննա՛, ի՞նչ կասեք սա սու՞տ է, թե՞ ճիշտ։ Կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք վերացրել եք կարմիր գծերը և դրա հետ վերացվել է նաև քաղաքացիների անիմաստ վճարներն ու դրենց հետ առնչվող տուգանքները։
 
14. Վարչապետ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ի լուր աշխարհի հայտարարեց՝ 
«Հեղափոխությունից հետո կվերացնի փողոցների կամեռաները»: Այս՝ կամերաների վերացմանն ուղղված հայտարարություններ վարչապետն արել է նաև ԱԺ ամբիոնից։
Կյանքը ցույց տվեց, որ Ձեր իշխանության գալով այդ կամերաները ո՛չ միայն չվերացան, այլ նաև ավելացել են 200-ով։
Բացեք ոստիկանության պաշտոնական կայքը և համոզվեք։
Տիկին Աննա՛, ի՞նչ կասեք կամերաների հետ կապված այս տեղելությունը սու՞տ է,  թե՞ ճիշտ։
 
15. Կենտրոնական բանկի ղեկավար Ջավադյանը մեկ ամիս առաջ հայտարարություն տարածեց՝ «Վերջին չորս ամսվա ընթացքում Հայաստանից դուրս է բերվել 400 միլիոն դոլար գումար»:
-Տիկին Աննա, ճի՞շտ է, թե՞ սուտ... այ մարդ սա էլ հո ես չեմ ասում՝ Ձեր Ջավադյանն է ասում։
-Իսկ ի՞նչ կասեք՝ ովքե՞ր են երկրից կապիտալ հանողները։ Բա ներդրումներից էիք խոսում։ Տիկին Աննա՛, Ջավադյանի նշած 400 միլիոն դոլարի մեջ Ձեր ընտանիքը մասնաբաժին ունի՞, թե՞ ոչ... ովքե՞ր են գաղտնի կապիտալ հանում, ինչու՞ են հանում և ու՞ր են տանում՝ ի՞նչ ծագման է այդ կապիտալը։
 
16. Դեռ 2016թ-ից Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմադիր ելույթները կառուցում էր՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր դարձնելուն դեմ հանդես գալու դիրքերից։ 2018թ ապրիլին էլ ի լուր աշխարհի հայտարարեց, որ կուտակայինը պարտադիր չի լինելու...
-Այ մա՛րդ, ասա՛ էլի, ասա՝ սու՞տ եմ խոսում, թե՞ ճիշտ..
Ի՞նչ տեղի ունեցավ. դառնալով վարչապետ առաջին օրենքը որ պառլամենտում շանտաժով անցկացրեց, դա՝  կուտակայինը պարտադիր դարձնելն էր և ազգի կապիտալը 40 տարով կանադական բանկեր ուղորդելը։
-Տիկին Աննա՛, դրանից ի՞նչ շահ ունեիք Դու՛ք։ Ի՞նչ ընդհանուր կապ կար այս օրենքի և Կանադայի միասեռ վարչապետի Հայաստան այցի միջև։
 
17. Տիկին Աննա՛, մի 8 ամիս առաջ երբ Շվեյցարիայի Ձեր անիմաստ այցից հետո վերադարձաք Հայաստան, ասուլիս հրավիրեցիք և հայտարարեցիք՝ «Հայաստանը շատ շուտով կդառնա Շվեյցարիա»:
Տիկին Աննա՛, մի՞թե սա էլ է սուտ...ախր սա էլ հո Դու՛ք եք ասել։
-Ի՞նչ կա այդ գործից, հլա Լոզան չենք հասե՞լ։
 
18. Տիկին Աննա վերջերս ուղիղ եթերում Դուք հայտարարեցիք՝ «Եթե իմ ղեկավարած ֆոնդին նվիրում են գումար, որը պետք է ծառայի լավ գործի, այդ գումարի ծագումը էական չէ»: Այս տողերը կրկին Դու՛ք եք ասել, հո ես չեմ ասել... Սու՞տ է, թե՞ ճիշտ։
-Տիկին Աննա՛, եթե ես փողոցում մեկին սպանեմ, կամ առանց սպանելու թալանեմ և այդ թալանած գումարը փոխանցեմ Ձեր ֆոնդին, քրեական պատասխանատվությունից կխուսափե՞մ։
-Լսե՛ք, Դու՛ք՝ ամուսիններով կարո՞ղ է այլ մոլորակից արտաքսվածներ եք և Ձեզ արտաքսողները Երկիր մոլորակը դիտում են որպես մի յուրատեսակ հոգեբուժարան։
 
19. 2016թ Սասնա ծռերի ապստամբության օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ՊՊԾ գունդ, Պավլիլը ծռերի համախոհներին հորդորեց, որ Նիկոլին նետեն աղբարկղ։ Տիկին Աննա՛, սու՞տ եմ ասում, թե՞ ոչ...ախր ձայնագրություններ էլ կան։
-Տիկին Աննա՛, ասացեք խնդրեմ.Պավլիկը ինչու՞ էր Ձեր ամուսնուն ուղարկում աղբարկղ...ի՞նչ նողկալի պատմություն գիտի Պավլիկը Ձեր ամուսնու անցյալից։
 
20. Վարչապետ Փաշինյանն, ի լուր աշխարհի, հազար անգամ հայտարարել է՝ «Երկրում այլևս մենաշնորհներ չկան։>>
-Տիկին Աննա՛, սու՞տ եմ խոսում, թե՞ ճիշտ.. մի՞թե նա այս տողերը չի ասել։
-Հիմա՝ հեղափոխությունից անցել է 15 ամիս, խնդրում եմ Ձեզ՝ տիկին Աննա՛, ցույց տվեք մի նորաբաց ՍՊԸ, կամ ՓԲԸ, որը զբաղվում է, նավթամթերքների, ծխախոտի, կամ շաքարավազի ներկրմամբ.... ցույց տվեք և ես ֆբ էջս կփակեմ՝ ներողություն խնդրելով։
 
Աննա Հակոբյա՛ն, եթե Դուք կարծում եք, որ ամեն ինչ հավերժ է և Ձեր դատի ժամը չի՛ գալու, Դուք չարաչար սխալվում եք...
Աստծո որդուն անգամ դատեցին և հանեցին խաչին, Դուք ո՞վ եք, որ լինեք ապահովագրված...


Հարցադրող՝ Արմեն Արգինյան