Ողբերգական ավտովթար Վրաստանում. տուժածները հայեր են

07/07/2019 11:57
Ողբերգական ավտովթար Վրաստանում. տուժածները հայեր են

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել Վրաստանում վթարի ենթարկված ՀՀ քաղաքացիների վերաբերյալ:
«Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին մոտ, Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ՝ Ռ. Հ., Է. Մ. և Ա. Մ. մահացել են, իսկ հինգը՝ Լ. Մ., Մ. Մ., Մ. Մ., Ա. Մ. և Ռ. Մ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։Վթարի հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են, մեկը՝ կին: