Հարց քաղաքացուց. տիկին Աննա՛, ո՞վ է ստում

07/07/2019 11:49
Հարց քաղաքացուց. տիկին Աննա՛, ո՞վ է ստում

 Սրանք լրիվ գժվել են


Օրեր առաջ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն ի լուր աշխարհի, հայկական ԶԼՄ-ներին մեղադրեց ստեր տարածելու մեջ... Հայաստանի ԶԼՄ-ներին էլ չմեղադրեց է, այլ՝ հայկական, ասել կուզե՝ աշխարհի բոլոր հայկական լրատվամիջոցներին։
Լա՛վ, տիկին Աննա և Ձեր՝ կեղծ տեղափոխությանը հավատացողներ, լա՛վ, մի պահ ենթադրենք, որ հայկական ԶԼՄ-ները «շան որդիներ են» ու կեղծ լուրեր են տարածում վարչապետի և նրա ընտանիքի մասին...վա՛յ ես դրանց ավազակ հերն եմ անիծել...
-Բա Դու՞ք ինչով եք զբաղված. Դու՛ք և Ձեր ամուսինը սրբեր եք հա՞, միայն ճիշտ հայտարարություններ եք անում հա՞։
Հլա դե հիմա ուշադիր կարդացե՛ք, տիկին Աննա՛։
1. Դեռ մաեստրոն Ձեր ամուսնուն վարչապետ չեր կարգել, երբ Ձեր ամուսինը իլուր աշխարհի հայտարարեց՝ «Ինձ առաջարկում էին 200 միլիոն դոլար, բայց ես չհամաձայնվեցի»:
Այս տողերը հո ե՞ս չեմ ասել. Ձեր ամուսինն է ասել։ Հիմա այս լուրի տարածումը ԶԼՄ-ների կողմից սու՞տ է, թե՞ ճշմարտություն։
Իսկ ի՞նչ եղավ. տվեցի՞ն, թե՞ չէ... Կարո՞ղ է տվել են։ Ե՞րբ են տվել, ո՞վ է տվել...
2. Ե՞րբ Ձեր ամուսինն ի լուր աշխարհի հայտարարում էր, որ ժողովրդի բանկային պարտքերը պետք է հեչ արվեն... սա սու՞տ տեղեկություն է, թե՞ ճիշտ։
-Ի՞նչ կա, գոնե մի հոգու պարտք ջրե՞լ եք, թե՞ ոչ։
3. Ձեր ամուսինն ի լուր աշխարհի հայտարարեց, որ տեղափոխության օրերի՝ երթևեկության կանոնների խախտման համար առաջացած տուգանքները պետք է վերացվեն, սու՞տ է, թե՞ ճիշտ։
-Ի՞նչ կա..վերացրե՞ց. գոնե մի հոգու անուն տվեք։
4.Ձեր ամուսինը իլուր աշխարհի հայտարարում էր, որ իշխանափոխությունից հետո տոտոներն ու վիվառոները պետք է փակվեն.
-Այդ գործից ի՞նչ կա՝ փակվեցի՞ն, թե՞ եկան ԱԺ-ին կաշառեցին։
5. Ձեր ամուսինը իլուր աշխարհի հայտնում էր, որ բոլոր թալանչիները պետք է դատվեն։ 
-Ասացե՛ք, խնդրեմ, սու՞տ ենք խոսում, թե՞ ճիշտ։
-Դատվեցի՞ն, տիկին Աննա՛։ Հլա մի երկու հոգու անուն տվե՛ք... Վաչոյի՝ դատարանի վճռով 400 դրամ տուգանքը բյուջեից հե՞տ եք տվել...շուտ տվե՛ք՝ հանկարծ տոկոսներ չավելանան։
6. Ձեր ամուսինը նշում էր, որ այլևս՝ ծանոթ, բարեկամ, խնամիներ չեն լինելու։
-Ասացեք խնդրեմ, ճի՞շտ է, թե՞ սուտ... ասվել է չէ՞։
Բա հիմա քանի՞ հոգի կան Ձեր բարեկամ-հարազատներից ԱԺում և կառավարությունում։
7. Ձեր ամուսինը չէր ասու՞մ՝ բոլոր որոշումները պետք է կայացնի ժողովուրդը...
-Տիկին Աննա, հլա մի որոշում ցույց տվեք, որ հրապարակում ժողովրդի կամքով է կայացվել։
8. Էն հիմար Աճեմողլուին ո՞վ էր բերում... ԶԼՄ-ներն էին բերու՞մ... բա էս ու՞ր է։
9. «Ցիցերոն» ջան, բա էն վեյթինգի գործն ի՞նչ եղավ. Բա ինչու՞ կանգ առաք՝ պապան էլ չի թողնու՞մ։
10. Ի՞նչ կա Ձեր հակասահմանադրական բյուջեից...Ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորը, որ օրերս Ձեզ մեղադրեց իրեն չօգնելու մեջ... սու՞տ էր խոսում... բա հերքե՛ք..
Տիկին Աննա՛, եթե Դուք կարծում եք, որ Արգինյանը և ասենք՝ hzham.am-ը Երիքովի պատերն են ու Ձեր ամեն մի խոսքն էլ Երիքովի շեփորն է ու փչելուց պետք է ճաքեր տանք՝ սխալվում եք։
Դու՛ք, որ Ձեր ամուսնու հետ ՍՏԵՐ ՓՉԵԼՈՒ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ եք, շատ ճիշտ կանեք արագ հեռանաք, քանի ժողովրդի ատելությունը դեռ գտնվում է սաղմնային փուլում։
Թող Ձեզ չթվա, թե ամեն ինչ հավերժ է, մի օր էլ Դուք եք դատվելու...բայց բացի աշխարհիկ դատից, Դուք Բարձրյալի դատին էլ եք արժանանալու՝ էս գունավոր խաղերի համար...
Շարունակելի

Հարցադրող՝ Արմեն Արգինյան