Ամստերդամը հրաժարվել է անցկացնել «Եվրատեսիլը»

05/07/2019 20:07
Ամստերդամը հրաժարվել է անցկացնել «Եվրատեսիլը»

Ամստերդամը հրաժարվել է անցկացնել «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը 2020-ին համապատասխան համերգասրահ չունենալու պատճառով։ Այս մասին տեղեկացնում է NL Times-ը՝ հղում կատարելով Նիդեռլանդների մայրաքաղաքի քաղաքապետ Ֆեմկե Հասեմային։
Նրա խոսքով՝ Ziggo Dome համերգասրահը հասանելի չի լինի մրցույթի անցկացման շրջանում։ Քաղաքը փորձել է այլ տեղ գտնել, բայց RAI եւ Johan Cruijff սրահները նույնպես զբաղված են։ Մյուս հնարավոր սրահները չափից ավելի փոքր են կամ չեն համապատասխանում տեխնիկական պայմաններով, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Մինչ այդ Հաագա եւ Բրեդա քաղաքները նույնպես հայտարարել էին, որ մտադիր չեն իրենց մոտ ընդունել երաժշտական մրցույթը։ Այսպիսով, միջոցառման անցկացման պայքարին շարունակում են մասնակցել հինգ քաղաքներ՝ Ռոտերդամը, Ուտրեխտը, Հերթոգենբոսը, Առնեմն ու Մաասթրիխթը։ Վերջնական որոշումը «Եվրատեսիլի» անցկացման տեղի մասին կընդունվի օգոստոսին։

«Եվրատեսիլ-2020»-ը տեղի է ունենալու Նիդեռլանդներում, քանի որ հոլանդացի երգիչ Դունքան Լոուրենսը շահել է Թել Ավիվի մրցույթում Arcade երգով։