Ի՞նչ երեք նպատակ էր հետապնդում ՆԱՏՕ-ի ղեկավարին ուղարկված ֆեյք նամակը

04/07/2019 18:34
Ի՞նչ երեք նպատակ էր հետապնդում ՆԱՏՕ-ի ղեկավարին ուղարկված ֆեյք նամակը

Լա՜վ, կատակը կատակ, ծիծաղը՝ ծիծաղ. Իսկ հիմա ավելի լուրջ։
Այս անլուրջ նամակը,որ կար՝ շատ փնթի սարքված, իր թերություններով հանդերձ մի բան, այնուամենայնիվ, իրենից ներկայացնում էր։
Միայն այն, որ իշխանավորները չշտապեցին հանդես գալ հայտարարություններով՝ ապացուցելով նամակի կեղծ լինելը, միայն սա, արդեն մի բան հուշում է։
Եթե սա՝ իշխանությունների շահերից չբխող կեղծիք լիներ, Նիկոլն արդեն իրեն ճղել էր՝ պրիպատկեքի մեջ կընկներ և ո՛չ դեղահաբը կօգներ, ո՛չ էլ սրսկումը... «Կովկասի Գերուհին» ֆիլմի կովի շպրիցով դոզան գուցե մի երկու ժամով հանգստացներ, բայց ո՛չ ավելի....
Ուղիղ եթերով կհրավիրեին մարդիկ՝ մասնագետների ԱԱԾ-ից, որոնք հինգ րոպեում կապացուցեին նամակի կեղծիքը... ստորագրության համեմատություն և այլն։

Բայց իշխանությունները շաաատ հանգիստ են և ոչ էլ ցանկանում են որևէ բան ապացուցել նամակի իրական, կամ կեղծ լինելու առումով։ Բայց այ՝ թե ո՞ր երկրից են այն գցել և որ շեշտը դրա վրա են դնում և ամեն բան անում են, որ ժողովուրդը մտածի հենց այդ ուղղությամբ՝ դա փաստ է։ Բազմաթիվ կիբերմասնագետներ ամբողջ օրվա ընթացքում մարդկանց տանում էին հենց այդ ուղղությամբ՝ ուշադրությունները կենտրոնացնելով հենց այդ դրվագի վրա, որտեղ պետք է տեսնեին մի շատ կարևոր բան՝ կայքը .ru-ով կայք էր։ Նպատակը դա էր. տեսեք՝ ռուսները ո՞նց են սարքում... 
1.Այս ապուշները ռուսական սպեց-սլուժբաներին լրիվ երեխու տեղ են դրել։ Նրանք ինչպե՞ս կարող էին նման փնթի գործ անել։
2. Նրանց ինչի՞ն էր պետք դա անել, եթե պայմանավորվածություն արդեն ունեն ԱՄՆ-ի հետ առ այն, որ երեք երկրի՝ (Ռուսաստան, ԱՄՆ և Չինաստան) խաղաղապահները պետք է մտնեն։ Արդեն պայմանավորվել են և իմաստ չկա՝ ԱՄՆ-ի վրա բոչկա գլորելու։
Այ որ այս նամակը հենց մեր իշխանություններին էր պետք՝ դա փաստ է։ Իսկ եթե հաշվի առնենք նամակի փնթի ոճը, ապա, ամենայն հավանականությամբ այդ դեզինֆոն հենց Նիկոլն էլ գցել էր։
1. Սրանով տրամադրություններ է ստուգում. սպասում է արձագանքի։
2.Դիտմամբ շատ փնթի էին սարքել, որ, ելնելով իրադրությունից, մարդ ես՝ կարող է բազմություն հավաքվեր, որպեսզի կարողանան շատ հեշտ և արագ՝ ինչպես նաև, շատ համոզիչ ապացուցել նամակի կեղծ լինելը։
3.Տեսեք՝ երբ գցեցին. գցեցին հուլիսի 5-ի երթից առաջ, որ մարդիկ՝ իր կողմնակիցները, թեմա ունենան երթին գնալու, որտեղ՝ բազմության առաջ ֆեյքեին ասֆալտին փռելու նյութ կունենա։
4. Մի նապաստակով երեք փամփուշտ դատարկեց. հա՛մ հուլիսի 5-ի երթի մասնակից է ապահովում, հա՛մ ասֆալտին փռելու հիմք կունենա, հա՛մ էլ «Ուտկա» է աշխատացնում՝ հանրության տրամադրությունները շոշափելով։
Հ.Գ. Եթե նույնիսկ սա ինչ-որ մի ֆեյք է գցել՝ ասեմ, որ եթե մի բան ապացուցելի չէ, դա դեռ չի նշանակում, որ այն իրականությանը մոտ չէ։
Հնարավոր է, որ մեկը մի հստակ բան իմանա, բայց չկարողանա ճիշտ մատուցել՝ հույսեր ներշնչող ձևակերպումներ չկարողանա տալ...


Հեղինակ