«Սանիթեք»-ը հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ

03/07/2019 23:53
«Սանիթեք»-ը հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանին Երևանի քաղաքապետարանի դեմ հայցադիմում է ներկայացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը, որով պահանջում է գումար բռնագանձել քաղաքապետարանից: Ըստ «Datalex» դատական տեղեկատվական համակարգի, հայցադիմումը վարույթ է ընդունվել հուլիսի 1-ին և մակագրվել դատավոր Ռուբեն Ներսիսյանին:Պահանջվող գումարը կազմում է մոտ 25 միլիոն դրամ: