Փաստ է, որ Հայաստանի Պետական Արխիվը հարստացավ ևս մի գանձով....

03/07/2019 23:23
Փաստ է, որ Հայաստանի Պետական Արխիվը հարստացավ ևս մի գանձով....

2094թվական. Երևան, ԵՊՀ պատմության ֆակուլտետ... երկրորդ հարկ՝ դահլիճ։
Մի հինգ րոպեից սպասվում է գիտական լուրջ բանավեճ։
Դոկտորական դեսերտացիայի պաշտպանության նախապատրաստություն է։
Նստած են՝ դեկանը, ակադեմիայից մի խումբ գիտնականներ, ուսանողներ, լրագրողներ...
Դիսերտացիայի թեման է՝ «Նիկոլի Բարաթը.... կեղծիք թե՞... իրականություն»:
Ամբիոնին է մոտենում կոժից շորտիկով, պլետը ձեռքին, ամբողջ մարմինը դաջված, բաղնիքի նալիկներով մի երիտասարդ.
-Մեծարգո նախագահությու՛ն, պարոն դեկա՛ն, հարգելի կոլեգանե՛ր, սիրելի հյուրե՛ր...
-Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ գիտական ղեկավարին, շնորհակալություն հայտնել իմ օպոնետին...
-Երիտասարդ, անցեք բուն թեմային՝ սոված մեռանք,- կողքից հուշեց ակադեմիայի մի ակադեմիկոս։
-Բուն թեմային անցնեմ։ Հարգելի գորընկերներ՝ թեմայի կարևորությունը կայանում է նրանում, որ աշխարհաքաղաքական այս խառնակ ժամանակներում, պատմագիտական և պատմափիլիսոփայական տեսանկյունից տարածաշրջանում...
-Ապեր անցիր առաջ, սոված մեռանք. գոնե նորմալ սեղան ես գցելու՞,- ասաց հատուկ ուտելու համար ժամանած պրոֆեսորը։
-Թեմայի շուրջ իրենց պատմագիտական և խոհափիլիսոփայական գնահատականները տվել են նաև....
-Ճը՜ռռռռ,- լսվեց դահլիճի դռան բացվելու ձայնը և դռների մեջտեղում հայտնվեց հավաքարար տիկին Լամարան՝ պոլի փայտը ձեռքին, տնտեսական խալաթը ուսերին գցած...
-Տիկին դոցենտ, մի խանգարե՜ք, չեք տեսնու՞մ՝ լուրջ ատենախոսություն է,- հուշեց դեկանը։
-Բան էի ուզում հիշեցնել թոռանս,- հայացքն ուղղելով դեպի շորտիկով տղան՝ մուննաթով ասաց հավաքարարը։
-Լամա՜ր, դե խանգարում ես, տանը չէիր կարո՞ղ ասել,_ միջամտեց փոխդեկանը։
-Տատ, ի՞նչ կա, միայն արագ ասա՛, մտքիս թելը չկտրվի,- նյարդայնացած հարցրեց ապագա դոկտորը։
-Արա՜, լրիվ մոռացել էի, հայրս..այսիքն՝ քո պապը, մեռնելուց առաջ հիշեցրեց, որ այդ նամակը սարքելու ժամանակ լույսերը տարել են և չի հասցրել ամսաթիվը դնի...ասեց ամսի 30-ով կթվագրեք, այդ օրն է ներբեռնել համացանց,- ասաց Լամարը և հոգին թեթևացրած գնաց, որ առաջին հարգը մաքրի....


Հեղինակ