Ի՞նչ մեսիջ է տարածվում Ստոպիկ Սաֆարյանի էջով եւ ու՞մ է դա ձեռնտու

03/07/2019 10:24
Ի՞նչ մեսիջ է տարածվում Ստոպիկ Սաֆարյանի էջով եւ ու՞մ է դա ձեռնտու

Քանի որ իմ ընկերները քաղաքկան տարբեր թիմերից են ու քաղաքական տարբեր հայացքներ ունեն, երկար ժամանակ է, որ Ստյոպա Սաֆարյանի վերջին հոդվածի նման՝ սուտ հոդվածների չեմ անդրադառնում, քանզի դառնում եմ ընկերներիս մի մասի աչքի փուշը...
Բայց այս մի հոդվածին չեմ կարող չանդրադառնալ, քանի որ շատ պրոֆեսիոնալ էր սարքած։ Անկեղծ ասած, ինձ մոտ տպավորություն է, որ դա ինքն էլ չի գրել, ավելի ճիշտ՝ ինքը գրել է, բայց տեխնիկական առումով՝ շատ լավ էր կառուցված: Մատուցման ոճը շատ ճիշտ էր ընտրված՝ սահուն մատուցվող նյութ էր. մի բան, որ սովորական կարդացողի մոտ հարցեր չպիտի առաջանային՝ հալած յուղի տեղ անացնելու էր, և այսպիսի բարձրակարգ մուտիտ-հոդված, կարող էին հավաքել միայն հատուկ բաժիններում՝ պրոֆեսիոնալների մասնակցությամբ. Ստյոպան այդքան ուղեղ չունի՝ նման գործ անելու համար։
Այնքան ճիշտ կառուցված սուտ էր, որ շարքային կարդացողի համար ոնց-որ մի դատավճիռ... ինչ-որ հիմնավորված մեղադրանքներ էր։ Վստահ եմ, որ կարդացողների մի մասը մտքի մեջ ասել է՝ վայ քո արա, սա որտեղի՞ց բուսնեց և այս ինչեր գիտի, իսկ մյուս մասը՝ քթի տակ մրմնջացել է՝ բա՛, բա՛, մի տարի է նույն բանն ենք ասում....
Հետաքրքիր է՝ բայց Ստյոպան բազմաէջ հոդվածում ի՞նչ էր ասում ո՞ր... կամ ընդհանրապես մի հիմնավոր բան գրե՞լ էր։
Լա՛վ, եկեք չնայենք՝ ո՞վ ու՞մ դեմ է և հոդվածը վերլուծենք։
Նախ՝ եթե մի հոդվածում գրեթե ամեն պարբերությունից հետո գրում են՝ «օդից կախված լուրերի համաձայն», այդ հոդվածի 99% նյութը, հենց դեմից ոչ մի հիմք չունի։
Իհարկե, կան դեպքեր, որ հոդվածագիրը պարտադրված է գրում այդ տողերը՝ դրանք հիմնականում օպոզիցիոն դաշտում գործող լրագրողներն են և իրենց ապահովագրում են՝ անկախ նրանից, հիմք կա՞, թե՞ ո՛չ... սա ընդունելի է։ Բայց երբ դա անում է իշխանական հոդվածագիրը, վստահ եղեք, որ սուտ է խոսում, քանզի իշխանության համար խնդիր չէ, որ մի տաս րոպեի ընթացքում հիմք գտնի, մի 200 վկա էլ հետը բերի ՀՔԾ-ում շարի, որոնք պատրաստ են դուխով վկայություն տալու։ Հասկանալի է, որ իշխանական հոդվածագիրը խնդիր չունի՝ «օդում կախված լուրերի համաձայն» տողերը գրելու... հինգ րոպեում անունը կճշտի և հիմքի անուն-ազգանունը կգրի։
Անցնենք բուն հոդվածին. 
1. Հոդվածը սկսում է այնպես, ու գրում էլ է՝ «դե բռնվեք հիմա կասեմ այն մարդու անունը, ով մեր ռայոնում դիրքեր զիջեց Ադրբեջանին...» նյութի կառուցման ոճն այնպիսին է, որ առաջին պարբերությունից սկսած, նյութի միտքն այդպես ես հասկանում... շուտով Ադրբեջանին անցած դիրքերի և այդ դրքերը վաճառողների անուններ ես լսելու։ Կարդում ես, կարդում և հասկանում, որ ո՜չ թե հայկական դիրքեր տալու մասին է խոսքը, այլ ճանապարհն են սահմանին մոտ կառուցել։ Եվ որպեսզի հարց չբարձրացնես՝ բա ու՞ր են հանձնված տարածքները, հոդվածագիրը կիրառել է հաճախ կիրառվող տրյուկ՝ բուն խնդրից շեղելու համար, կարդացողին տարել է հայրենասիրական և ոգևորեցնող աշխարհ։ Մեր դեպքում՝ Սաֆարյանը ընտրել էր Պուշկինի (մոտավոր) տողերը՝ «բարձրացա իմ հայրենիքի սարի գագաթին և ոտքերիս տակ բացվել էր ողջ Կովկասի պոնորաման, պայթեցնե՛նք Ղազախը, Թիֆլիսը և այլն....» կատարյալ՝ նյութի հետ կապ չունեցող, անհեթեթություն՝ վեննա էր մտել՝ պահի տակ։ (Արա այ ապուշ ինձ ու՞մ տեղն ես դրել):
2.«Կանգնած եմ սարի վրա». այնպես է նյութը շարադրել, որ տպավորություն է ստեղծվում, թե այդ սարերը, որի վրա կանգնած է, մեզ են անցել իշխանափոխությունից հետո և հարկավոր է պաշտպանել ներկա իշխանություններին, քանի հները չեն եկել ու կրկին չեն վերադարձրել Ադրբեջանին...
3. Հոդվածագիրը հաճախ է նշում, որ ինքը հաճախ է այցելում հայրենի երկիր և տեսնում ու լսում ամեն ինչ, նույնիսկ՝ իրադարձությունների գործող անձ է։
-Բա փաստորեն, դու միայն իշխանափոխությունից հետո ես հարազատ վայրեր այցելու՞մ։ Բա նախկինում չէի՞ր այցելում։
4. Բա որ այդքանը գիտես, բա ինչու՞ նիկոլին չես առաջարկում՝ ձերբակալել դավաճաններին։
5. Լա՛վ, հաշվենք նախկինում վախենում էիր խոսել այս մասին, բայց ապացույցներ կան, որ Ժառանգության հետ լավ միտինգներ էիր անում և պուբլիկային գրգռելու համար Րաֆֆիի նյութը պակասում էր...բա տայիր այս ինֆոները ու թող Րաֆֆին գրգռե՜ր ամբոխին, ինչու՞ չէիր տալիս, Նիկոլի՞ համար էիր պահում...
6. Խոսում է Լինսի հիմնադրամի փողեր լվանալուց։
Այ ապու՛շ, բա ինչու՞ չես նշում, որ Լինսի հիմնադրամը փողը չէր տալիս ու ասում՝ ի՞նչ կուզեք՝ արե՛ք։ Լինսը փողի հետ տալիս էր նաև գումարը ծախսելու ծրագիրը, որը վերցրել էր Քրքից, վերջինս էլ՝ ԱՄՆ հատուկ ծառայություններից։ Մտածում ես Հայաստանի բորդյուրների համար աչքերն ուռել էր հա՞։
Հա՛մ փողն էր տալիս, հա՛մ ասում էր՝ որտեղ պետք է ծախսվի։ Եթե Քըրքը որոշել էր, որ ճանապարհն այդտեղով պետք է անցնի, ո՛չ ոք չէր կարող այլ տարածքով ճանապարհ գցել։
7. Երբ խոսում ես Լինսի մասին, նշի՛ր նաև, որ այդ ծրագրի պարտադրանքներից մեկն էլ Ժառանգության՝ ԱԺ-ում մի քանի աթոռ ունենալն էր ու սևով սպիտակի վրա գրված էր՝ ովքեր պետք է լինեին.... կարծեմ՝ դու էլ կայիր՝ Ստյոպիկ։
8. Նշում ես՝ փողեր են լվացել ու ավելացնում՝ աշխատուժը բերում էին Ղարաբաղից։ Քո ասածները իրար չեն բռնում։ Փող լվացողը, փող տանողը, երբեք եռակի ծախս չէր անի և Ղարաբաղից աշխատուժ չէր բերի՝ ճանապարհածախս, մնալու տեղ և այլն.... հո ապուշ չէր՝ տեղացիներին կոպեկներով կաշխատացներ էլի։ Բացի սա. այդ բոմբ տեղեկությունը Նիկոլը եթե չգցեր, Շողերը՝ հաստատ տպող էր։
9. Նախիջևանին անդրադարձար մեկ նախադասությամբ, այն էլ՝ հարցը լղոզելով։
-Բա Նախիջևանի 11000հա մասին ինչու՞ չնշեցիր։ Դա էլ հո օդից կախված լուր չէ... Նիկոլն իր բերանով է ասել, որ տվել են։ Ո՞վ է տվել, ու՞մ օրոք են տվել, ինչու՞ տվողը չի պատժվում...
Սա՝ Ստյոպի՛կ, քո հոդվածի կես նյութի հիման վրա արված հարցադրումներ են... մինչև վերջ չկարդացի։ Բայց եթե նույնիսկ քո՝ այս բոլոր ասածները ճիշտ են, միևնույն է՝ քո հոդվածի միայն վերջին նախադասությունից էլ կարելի էր հասկանալ բուն նյութը գրելու իմաստը և այն չկարդալ՝ անիմաստ աչք փչացնելով։
Հոդվածի վերջում գրում է, որ «Տեսե՛ք հա, նստե՞ք տեղներդ, թե չէ գյուղից մարդ կա, կասեմ ամեն ինչ»։ 
Այս նախադասությունը հուշում է միայն մի բան . Ստյոպա Սաֆարյանին չի՛ հետաքրքրում՝ ե՞րբ են տվել, ո՞վ է տվել, ո՞վ պետք է պատասխան տա, ո՞վ պետք է նախկիններին ենթարկի պատասխանատվության, ի՞նչ զորք, ի՞նչ բանակ... ընդամենը մի բան՝ 
իմացած եղե՛ք, որ եթե ցեխ շպրտեք Նիկոլի իշխանության վրա, ա՛յ այսպես ես էլ ցեխ կշպրտեմ նախկինների վրա... հոդվածի բուն իմաստը սա էր։
Հ.Գ. Լսի՜ր այ ապուշ, նշված ժամանակաշրջանում և նշված տարածքում՝ առանց օդից կախված լուրերի՝ ասեմ, որ տրվել է ընդամենը մի դիրք՝ Մովսես գյուղի մոտ, որի մասին կանխամտածված չնշեցիր։ Դե հիմա գնա՜ ու գտի՜ր՝ ո՞վ է տվել, ի՞նչու է տվել....


Արմեն Արգինյան