Ամեն մի ժողովրդի դժբախտություն սկսվում է այն օրից, երբ Բարձրյալը «երես է թեքում» հավատացյալ ժողովրդից, բայց դա առանց պատճառների չի լինում..

02/07/2019 08:52
Ամեն մի ժողովրդի դժբախտություն սկսվում է այն օրից, երբ Բարձրյալը «երես է թեքում» հավատացյալ ժողովրդից, բայց դա առանց պատճառների չի լինում..

Ամեն մի ժողովրդի դժբախտություն սկսվում է այն օրից, երբ Բարձրյալը «երես է թեքում» հավատացյալ ժողովրդից, բայց դա առանց պատճառների չի լինում..
Մեր ազգի դժբախտությունները, մեծ հաշվով, սկսվեցին այն օրից, երբ Աստծո կամոք և հուշումով Հայ Եկեղեցու Մայր ԱԹՈՌը պետք է 14-րդ դարում տեղափոխվեր Դադիվանք։ 
Հենց այդպիսին էր կամքը Բարձրյալի, բայց....
Բայց եկեղեցու որոշ խառնակիչ հոգևորականների խարդավանքների պատճառով Աթոռը մնաց Էջմիածնում։
Ինչպես միշտ, այս գործում էլ կնոջ մատը խառն էր. որոշ հոգևորականներ բռնեցին ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների ազդեցության տակ գտնվող վրացի Թամարի փեշից՝ չլսելով Աստծո տեղապահ Որոտնեցուն, մի մարդու, որ ո՛չ միայն հզոր հոգևորական էր, ո՛չ միայն հզոր գիտնական էր և շա՜տ գաղտնիքներ գիտեր Դադիվանքի էներգետիկայի մասին, այլ նաև՝ կարելի է ասել, որ ժամանակի ամենահեռատես քաղաքական գործիչն էր... շատ լավ էր հասկանում, որ Մայր Աթոռը պետք է հանգրվանի Հայոց Աշխարհի՝ տվյալ պահին ամենակայուն և ամենաանվտանգ տարածքում...
Եվ ահա խառնակիչները մերժեցին Աստծո կամքը, մերժեցին Որոտնեցու գրագետ՝ Աստծուց եկող գաղափարը, տարան աշխարհով մեկ պտտեցին և 15-րդ դարում կիսատ-պռատ բերեցին Էջմիածին՝ կրկնելով նույն սխալը։
Այսօրվա մեր հոգևոր դասին՝ Կաթողիկոսի գլխավորությամբ պետք է հուշել , որ դարերի սխալը՝ թեկուզ ուշացումով, պետք է ուղղել... Մայր Աթոռը՝ թեկուզ ժամանակավոր պետք է հանգրվանի Աստծո նախանշած վայրում... Աստծո որոշումները անքննելի են և միգուցե Աստվածների դարեր առաջ կատարած սխալի համար ու այս ժողովուրդը փրկվի։
Սա հոգևոր մասով. խնդրին նայենք մարդկային տեսանկյունից. 
Գուցե շատերը մի պահ մտածեն՝ էդ ո՞նց կլինի։ Շատ լա՜վ էլ կլինի ու ո՜չ ոք էլ չի տուժի։
Մարդիկ որ գնում են Ամերիկա, ոչ ոք էլ պիցցա մատուցողի հոգի չունի, բայց իրավիճակից ելնելով՝ դա անում են... պետք է՝ անում են։ Հիմա որ քաղաքական առումով պետք է, եկեղեցու հայրերն էլ են պարտավոր դա անել։ Վերջապես մի անգամ թող ապացուցեն, որ իրենք նաև զինվորներ են և կարող են ապրել նեղության մեջ՝ կրակագծում, այլ ոչ թե միայն իշխանավորներին մոտ՝ տաքուկ պալատներում...
Հիմա խնդրին նայենք քաղաքական տեսանկյունից։
Երբ 1997թ Նազարբաևը երկրի մայրաքաղաքը տեղափոխեց Աստանա՝ Սիբիրի մի չոլ, ոչ մի ղազախ նրան ոչինչ չասեց, քանզի շատ լավ հասկանում էին, թե ի՞նչու է մայրաքաղաքը գեղեցիկ Ալմա-Աթայից տեղափոխվում ցուրտ չոլեր։ Հյուսիսային Ղազախստանը, որի բնակչության 80% ռուսներ են, 90-ականների վերջին հայ-հայ միանում էր Ռուսաստանին։ Նազարբաևը իր այս քաղաքական քայլով այդ թեման փակեց... Համենայնդեպս 20 տարի է, պահպանում է երկրի տարածքային ամբողջականությունը...
Լսու:մ եք, պետք է մի կողմ դնել ամեն ինչ՝ ո՞վ է հավատացյալ, ո՞վ չի ցանկանում, չգիտեմ՝ էլ ի՞նչեր և հարցին նայել քաղաքական տեսանկյունից և ստիպել եկեղեցուն՝ Աթոռը տեղափոխել Դադիվանք։ Դա կհամախմբի սփյուռքին նաև և աշխարհը որոշ ժամանակով զերծ կմնա ազգի սրտին հարվածելուց։
Եթե այս պահին պետք է, ուրեմն պետք է արվի.. պետք է արվի հանուն մեր ազգի, հանուն հայրենիքի, հանուն մեր փառքի....


Արմեն Արգինյան