Գարիկը խոսեց. Ինչու՞ են լարվել ՔՊ-ի եւ Սասունի հարաբերությունները

02/07/2019 08:44
Գարիկը խոսեց. Ինչու՞ են լարվել ՔՊ-ի եւ Սասունի հարաբերությունները

Ըստ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, հասարակությանն առավել հայտնի՝ Կրակադիլ Գարիկի ինսայդերական խողովակների, մի նեղ շրջապատում Գարիկ Սարգսյանը պատմել է, թե վերջին ժամանակներս ինչու են լարվել ՔՊ եւ Սասուն Միքայելյանի հարաբերությունները:


Ալիգատորը պատմել է, որ ՔՊ վարչության գաղտնի հրավիրված նիստին, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը հայհոյել են միմյանց, բանը հասել է անգամ նրան, որ ԵԿՄ-ի Սասունը խփել է Արարատ միրզոյանին: Վերջինս սահմանափակվել է միայն հայհոյելով, ըստ Գարիկ Սարգսյանի՝  «Արոն քֆուր տվեց կամանդիրին, բայց դուխը չհերիքեց չափալախ էր...»:
Մեր աղբյուրը փոխանցում է, որ միջադեպից րոպեներ անց հրթիռային արագությամբ եկել է Նիկոլ Փաշինյանը ու երկու կողմերի վրա զայրացել, թե. «Ի՞նչ եք իրար ուտում, այ սենց եք անում, որ թուլանում ենք...», իսկ Արարատ Միրզոյանը կարողացել է պահանջ ներկայացնել. «Եթե ես մնում եմ ԱԺ նախագահ, Սասունը պետքա հրաժարվի մանդատից, ինքը մեզ խանգարել ա Աբովյանի ընտրություններին, մեր համար չի աշխատել», ինչին Ս. Միքայելյանը պատասխանել է. «Գյա դուք չեք ուզի, որ արդար ընտրություն եղնի...»:

Սպասենք դեպքերի հաջորդ զարգացումներին...