Գյուղը զրկված է խմելու ջրից. բնակիչները փակել են ճանապարհը

01/07/2019 10:32
Գյուղը զրկված է խմելու ջրից. բնակիչները փակել են ճանապարհը

Ալս պահին Արճիս համայնքի բնակիչները փակել են Բագրատաշեն_Վանաձոր միջպետական ճանապարհը։ Պատճառը՝ խմելու ջրի գրեթե բացակայությունն է։
Երկար ժամանակ է արճիսցիներն այս խնդիրը բարձրացնում են մարզպետարանում, տարբեր գերատեսչություններում, խնդրի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող հարթակներում, սակայն ,,ձայն բառբառոյ անապատի,,
Ճարահատյալ, իրենց ձայն լսելի դարձնելու եզակի ճանապարհը՝ ճանապարհ փակելն են համարել։
Հարցի լուծումը կարճ է, սրտացավություն է պետք,,
Գյուղի կենտրոնով անցնող ջրագիծը (մագիստրալը) սպասարկում է հարեւան երկու համայնքներին, այնինչ արճիսեցին խողովակով հոսող ջրի ձայնն է միայն լսում, դույլով աղբյուրից ջուր է կրում, կարոտով սպասում թե վերեւներում հայտնված մի չինովնիկ մի բարի օր լայաղ կանի հայացք ուղղի իրենց, իսկ թե ուշանում է այլ ելքեր է փնտրում։ Ահավասիկ։ 
Պատկաննե՝ր, մի քիչ ավելի ակտիվ եղեք...
Տեղեկացնում է լրագրող Սուսաննա Մարտիրոսյանը